ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արևելագետը պատմել է, թե ով է Ադրբեջանին «բռնել կոկորդից» և առաջ է հրում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

rossaprimavera.ru-ն գրում է, որ Ադրբեջանին բացահայտորեն պարտադրվում է սրել իրավիճակը Հայաստանի Սյունիքի մարզի շուրջ, և դա արվել է բռնի կերպով: Այդ մասին «Սպուտնիկ-Արմենիա»-ի ռադիոեթերում, Սյունիքի դեպքերը մեկնաբանելով, ասել է ռուս արևելագետ Կարինե Գևորգյանը: Նրա խոսքով, Ադրբեջանի գործունեություններն ու ագրեսիվությունը ոչ թե Ալիևին են բնորոշ, այլ Էրդողանին:

«Ալիևը շատ է շտապում, տպավորություն է, որ ինչ-որ մեկը բռնել է նրա կոկորդը և հրում է մեջքից», - ասել է Կարինե Գևորգյանը:

Նա համոզված է, որ դա ոչ թե Թուրքիայում է, այլ Մեծ Բրիտանիան, որի համար Թուրքիան և Ադրբեջանը միայն «Մեծ խաղի», որը սկսվել է վաղուց Ռուսաստանի և Բրիտանիայի կայսրությունների դիմակայությամբ,  նոր փուլի գործիքների դեր են կատարում: Ըստ Կարինե Գևորգյանի՝ այն ամենը, ինչ վերաբերում է այսպես կոչված «հարավային փորատակին»՝ Անդրկովկասին և Կենտրոնական Ասիային, կապված է բրիտանական հատուկ ծառայությունների հետ:

Ավելի վաղ, քաղաքագետ Սերգեյ Կուրգինյանը հայտարարել էր, որ Հայաստանի ներկայիս վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին դրել են Հայաստանի գլխին միայն Ղարաբաղը հանձնելու համար, և նա այլ խնդիրներ չի ունեցել: Նրա խոսքով՝ այդ գործակալը կատարել է որոշակի առաջադրանք: Բացի այդ, քաղաքագետը նշել է, որ կան «երեք մատներ». Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Էրդողանը, որը կատարում է MI6-ի բրիտանական հետախուզության սպա Ռիչարդ Մուրի հրամանները, Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը, որը ևս գործում է Մեծ Բրիտանիայի թելադրանքով, իսկ նրանց արանքում  Հայաստանի ղեկավար Նիկոլ Փաշինյանն է: Եվ այս բոլոր «մատները» միասին խաղում են մեկ խաղ:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular