ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հնագույն դուդուկն է հնչել Բիրոբիջանի Ավետման տաճարի տարածքում

ՄՇԱԿՈՒՅԹ

eaomedia.ru-ն գրում է, որ Բիրոբիջանի Ավետման տաճարի տարածքում, հայկական խաչքարի մոտ, ուղղափառ եկեղեցու մեռոնված կանանց տոնի օրը հնչել են մեղեդիներ, որոնք կատարվել են հին դուդուկ փողային նվագարանի վրա: Բիրոբիջանի թեմի մամուլի ծառայությունից EAOMedia-ին հայտնել են, որ այդ եզակի համերգը լսելու համար հավաքվել են Բիրոբիջանի հրեական ինքնավար մարզի թեմի ծխական համայնքի ներկայացուցիչները, հայկական սփյուռքի ներկայացուցիչները և պարզապես անցորդները:

Ներկաներին ուղղված իր ողջույնի խոսքում Բիրոբիջանի և Կուլդուրի արքեպիսկոպոս Եփրեմը շնորհավորել է բոլորին տոնի` մեռոնված կանանց օրվա կապակցությամբ և ներկայացրել է երաժշտության կատարողին, որը նվագել է Ալեքսանդր Պլեչկոյի ստեղծած հազվագյուտ գործիքի վրա:

Դուդուկը հայկական ավանդական նվագարան է, որը ծիրանի փայտից պատրաստված սրինգ է: Ըստ ավանդության՝ հին դուդուկի ձայները լսել է ինքը՝ Հիսուս Քրիստոսը:

Երաժշտական ​​կոմպոզիցիաներին ընդմիջել են հայերեն և ռուսերեն լեզուներով բանաստեղծություններով Սեդա Ագանյանի կատարմամբ: Մենակատարին օժանդակել է Պտիչնիկ գյուղի «Փառքի շքանշանի ասպետ Վլադիմիր Իզրաիլևիչ Պելլերի անվան» կրթական կենտրոնի կոլեկտիվը: Տղաները, կենտրոնի տնօրեն Օքսանա Վյաչեսլավովնա Զվերևայի գլխավորությամբ, հատվածաբար պատմել են հայ ժողովրդի պատմությունը:

Դուդուկի խորը և գեղեցիկ հնչյունները գարնանային հատուկ տրամադրություն են ստեղծել բացօթյա համերգի ունկնդիրների համար, որը համապատասխանում էր անամպ կապույտ երկնքին և ճապոնական սակուրայի նուրբ ծաղկմանը:

Այդ «Հավատ, գարուն, սեր» համերգը կայացել է այդ օրերին Բիրոբիժանում տեղի ունեցող առաջին երիտասարդական էթնո-կոնֆեցիոնալ ֆորումի ծրագրին համապատասխան:

Ավետման տաճարի խաչքարը տեղադրվել է Հրեական Ինքնավար Մարզի հայկական Սփյուռքի նախաձեռնությամբ: 1,2 տոննա քաշով և 270 x 80 սմ չափսի հուշարձանը ստեղծվել է Հայաստանում հրաբխային տուֆից վարպետ Ռուբեն Նալբանդյանի կողմից:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular