ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեղրիի համայնքապետը կմնա ազատության մեջ. դատարանը մերժեց դատախազի բողոքը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մեղրի համայնքապետ Մխիթար Զաքարյանը կմնա ազատության մեջ. դատարանը մերժել է դատախազի բողոքը։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է նրա պաշտպան Երեմ Սարգսյանը։

 

«Վերաքննիչ դատարանը՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, մերժեց դատախազի բողոքը և ուժի մեջ թողեց Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանի կալանավորումը մերժելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը»,–գրել է նա։

Հիշեցնենք` ապրիլի 21–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին վիրավորական արտահայտություններով ու բողոքի ակցիաներով էին դիմավորել Ագարակում, Մեղրիում ու Կապանում: Իսկ Քաջարան մուտք գործել ընդհանրապես չէր հաջողվել, որովհետև բնակիչները փակել էին քաղաքի մուտքը, զոհերի հարազատները` գնացել գերեզման, որպեսզի երկրի ղեկավարը չկարողանա մտնել այնտեղ։

Փաշինյանը Սյունիքի մարզպետարանում հայտարարել էր, որ ակնկալում է իրավապահ մարմինների հստակ ու շատ կոշտ արձագանքը։

Ապրիլի 22-ին հայտնի դարձավ, որ Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանին ոստիկանները բերման են ենթարկել Երևան։ Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 5-րդ կետերի (խուլիգանություն) հատկանիշներով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular