ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարչապետը հրաժարականից հետո իրավունք չունի զբաղեցնել վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերջերս հայտնի դարձավ, որ Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև կրկին ստորագրվելու է եռակողմ հայտարարություն, որի նպատակը հայ-ադրբեջանական սահմանին դելիմիտացիայի ու դեմարկացիայի աշխատանքների իրականացնելն է։ Այս թեմայով զրուցել ենք իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ։

Հարցին, թե այս գործընթացը ի՞նչ վտանգներ ունի իրավապաշտպանը պատասխանել է․

«Ես արդեն հայտնել եմ իմ վրդովմունքը այն հարցով, որ այդքան բացատրելուց հետո, որ վարչապետը հրաժարականից հետո իրավունք չունի զբաղեցնել վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը, նման զարգացումներ են տեղի ունենում։ Ի վերջո, պետք է հասարակությունը տեսնի, որ այն իշխանությունը, որին ինքն ընտրել է, նա ենթարկվում է այն օրենսդրությանը, որը գործում է։ Դա ընտրված իշխանությունների լեգիտիության կարևորագույն հիմքն է։ Երբ ասում են, որ լեգիտիմությունը կորում է, դա միայն դժգոհությանը չի վերաբերում, դա լեգիտիմության տարրն է՝ իշխանությունները լեգիտիմ են, եթե ենթարկվում են օրենսդրությանն ու Սահմանադրությանը։ Սա կարևոր հարց է, որովհետև դրանից հետո հասարակության մեջ ավելի ամրապնդվում է իրավական մերժողականությունը, և մնացյալ ամեն ինչ դառնում է ածանցյալ։ Ինչ վերաբերում է այդ փաստաթղթին և սահմաններին, ապա ես չեմ կարծում, որ կարելի է քո տարածք ներխուժած թշնամու հետ վարել ինչ-որ բանակցություններ։ Դա նոնսենս է, չկա այդպիսի բան։ Դա ՄԱԿ-ի բոլոր հիմնարար փաստաթղթերին, սկզբունքներին և նորմերին դեմ է։ Եթե Ադրբեջանն իրոք ցանկանում է լուծել հարցերը հանձնաժողովի միջոցով, նախ և առաջ նա պետք է դուրս գա այն տարածքներից, որտեղ խուժել է»։ Անդրադառնալով այն հարցին, թե բացի այն, որ ադրբեջանական կողմը պետք է դուրս գա մեր տարածքներից նախապայմանից ուրիշ ի՞նչ պայմաններ կարող է թելադրել հայկական կողմը, Լարիսա Ալավերդյանը պատասխանել է․ «Դա առաջին նախապայմանն է։ Երկրորդ, թշնամությունը պետք է ամբողջովին վերանա, դա նշանակում է՝ առնվազն գերիները պետք է վերադարձվեն։ Գերիների հարցը առանձին հարց չէ, չէ՞ որ Ադրբեջանն ստորագրել է բազմաթիվ փաստաթղթեր, որոնցով այդ անձինք պետք է վերադառնան։ Երբ որ նա դա չի կատարում, ուղղակի դրանով ապացուցում է, որ վստահելի գործընկեր չէ»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular