ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս պահին 4 ուժ հնարավորություն ունեն անցնելու խորհրդարան. քաղտեխնոլոգ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այս պահին 4 ուժ հնարավորություն ունեն անցնելու խորհրդարան՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Հայաստան» դաշինք, ԲՀԿ եւ «Պատիվ ունեմ» դաշինք։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:

«Եթե քարոզարշավը գրագետ լինի, ինչը չեմ կարող պնդել, պոտենցիալներն այսպիսինն են՝ «Հայաստան» դաշինք, «Քաղաքացիական պայմանագիր», «Պատիվ ունեմ» դաշինք եւ ԲՀԿ։ Բայց կլինի այսպես, թե` ոչ, դժվար է ասել, որովհետեւ պոտենցիալը մի բան է, դրա իրականացնումը լրիվ այլ բան»,- ասաց նա։

Բադալյանի խոսքով` քարոզարշավն արդեն  մեկնարկել է. «Քանի որ տեսնում ենք «Պատիվ ունեմ»-ի այցը Գեղարքունիքի մարզ, որտեղ շեշտադրումը կատարվում է Արթուր Վանեցյանի վրա, մեկնարկել է նաեւ «Բարգավաճ Հայաստանի» քարոզարշավը` Ծառուկյանը հանդիպումներ է ունենում քաղաքացիների հետ Մալաթիա-Սեբաստիայում, գյուղերում, վարչապետի նախընտրական քարոզարշավը 2018 թվականից շարունակվում է մինչեւ հիմա, իսկ երկրորդ նախագահի քարոզարշավը դեռեւս չի մեկնարկել, ինչը տրամաբանական չէ, քանի որ շատ քիչ է մնացել, պաշտոնական քարոզարշավը 12 օր է տեւելու ընդամենը: Գրագետ քարոզարշավ եմ կանխատեսում, ինչը դեռ չեմ տեսնում, սակայն դեռ չեմ նշի՝ որն է թերությունը։ Իսկ վարչապետի քարոզարշավը չի էլ դադարել, նա այդպես էլ մնաց, որպես թերթի խմբագիր, որն ապրում է տվյալ օրվա կարգով»։

Պատասխանելով հարցին, թե հնարավոր է իշխանությունը ճնշումներ գործադրի ընդդիմադիր ուժերի վրա, քաղտեխնոլոգը կարծում է, որ կփորձեն:

«Փորձելու են ճնշումներ գործադրել, չեմ կարող ասել՝ հաջողություն կունենան, թե ոչ, բայց արդեն անուղղակի տեղեկություններ են գալիս, որ ուժային կառույցների վարչական ռեսուրսը իշխանությունները փորձում են օգտագործել հօգուտ իրենց»,- հավելեց նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular