ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միակ բանը, որ այս իշխանությունների մոտ ստացվում է՝ ադրբեջանցիների համար «կանաչ լույս» վառելն է․ Տիգրան Աբրահամյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյան ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․

«Սրանք մի օր չեն խոսում երկրի անվտանգության ապահովումից, զարգացումից, առաջընթացից, մարդու հոգսերից։

Այս իշխանությունը բացառապես զբաղված է ադրբեջանական թեզերը կրկնելով, ագրեսիան արդարացնելով, Ադրբեջանին նորանոր զիջումներ արտոնելով։

Անցյալ տարվա սեպտեմբերից շրջաններով, քաղաքներով, գյուղերով, մայրուղուղիներով, սարերով ու ձորերով սրանք շարունակում են հանձնել, իսկ ոմանք դեռ զարմանում եմ, թե ինչո՞ւ են մեզ սպառնում, թե ինչո՞ւ են մեր սահմանը հատում ու մեր առաջ նոր նախապայմաններ դնում։

Միակ բանը, որ սրանց մոտ ստացվում է՝ ադրբեջանցիների համար «կանաչ լույս» վառելն է»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular