ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Վահե՛ Ղալումյան, ախր դու Հայաստանի ԱԺ պատգամավոր ես, ոչ թե Ադրբեջանի Միլի Մեջլիսի». Ոսկան Սարգսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանի մանկության ընկեր, իմ հին ծանոթ Վահե Ղալումյանն ասում է, որ Տավուշում մեր վերահսկողության տակ ադրբեջանական տարածքներ կան, այդ մասին հայտարարել է նաև Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը։ Նրանք, ոնց որ, Ադրբեջանի շահերի պաշտպաններն են Հայաստանում։ Իսկ նրանք գիտե՞ն, որ Տավուշի մարզից հազարավոր հեկտար տարածքներ՝ Կոթիում, Բերդավանում, Բերքաբերում, Վազաշենում, Մովսեսում, Բերդի տարածաշրջանի բարձունքները գտնվում են ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ, ինչո՞ւ այդ մասին չեն խոսում։ Վահե Ղալումյան, ախր դու Հայաստանի ԱԺ պատգամավոր ես, մեր բյուջեից ես փող ստանում, ոչ թե Ադրբեջանի Միլի Մեջլիսից։ Նիկոլ Փաշինյանը գնում է դեպի կործանում և իր հետ տանում, փչացնում է այլոց, ամբողջ կյանքում ձեր վրա է մնալու հողատուի պիտակը, մտածեք, 27 օրից իշխանություն է փոխվելու»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular