ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը հրաժարվել է աջակցել Իսրայելին դատապարտելու Թուրքիայի կոչերին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

informing.ru-ն գրում է, որ Բաքուն, որը հիմնականում Անկարայի շնորհիվ հաղթել էր Ղարաբաղում Հայաստանի հետ դիմակայությունը, հրաժարվել է դատապարտել Գազայի հատվածում Իսրայելի գործողությունները։ Այդ մասին գրել է Israel Hayom-ը: Փորձագետները կարծում են, որ պատճառը կայանում է նրանում, որ Ադրբեջանը Իսրայելին դիտարկում է որպես իր ապագա ռազմավարական գործընկեր:

ՑԱԽԱԼ-ն սկսել էր իր «Պատի պաշտպան» գործողությունը մայիսի 10-ին, և Թուրքիան, որը նախորդ աշնանից Ադրբեջանում համարվում է ոչ ավել ոչ պակաս «եղբայրական պետություն», առաջին իսկ օրերից դատապարտել է Իսրայելին և հայտարարել է իր կոշտ դիրքորոշումը: Այս ամբողջ ընթացքում Բաքուն լուռ է մնացել, չնայած այն հանգամանքին, որ Թուրքիայից Ադրբեջանի պաշտոնյաներին վճռականություն ցուցաբերելու կոչ են հնչեցրել: Բայց արտգործնախարարներ Մեվլութ Չավուշօղլուի և Ջեյհուն Բայրամովի զրույցը ամեն ինչ դրել է իր տեղը: Բաքուն բացահայտ հրաժարվել է ընդդիմանալ Իսրայելին: Դրանից հետո շուտով երկրի նախագահ Իլհամ Ալիևն է խոսել իր երկրի և Իսրայելի կապերի մեծ կարևորության մասին:

«Երկրների միջև գործընկերությունը բազմակողմանի է: Իսրայելում ապրում է Ադրբեջանի քաղաքացիների մեծ համայնք, որը շատ ակտիվ է: Այդ համայնքի ներկայացուցիչները կարևոր դեր են խաղում Իսրայելի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման գործում», - բացատրել է Ադրբեջանի ղեկավարը:

Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղում վերջին զինված հակամարտության ընթացքում այդ երկրների միջև հարաբերությունները նոր մակարդակի են հասել: Բաքվին աջակցել է ոչ միայն Թուրքիան, այլ նաև Իսրայելը: Մասնավորապես, նրա կողմից մատակարարված կամիկաձե անօդաչու թռչող սարքերը նույնպես խորապես նպաստել են Ադրբեջանի հաղթանակին: Իսրայելական զենքի շնորհիվ Բաքվին հաջողվել է ազատագրել իր տարածքի 20 տոկոսը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular