ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաղադրատոմսերի վերածնունդը․ Հայաստանում կայացել է Տոլմայի փառատոնը

ՄՇԱԿՈՒՅԹ

mir24.tv-ն գրում է, որ Հայաստանում մարդիկ մրցել են ամենահամեղ և օրիգինալ տոլմայի պատրաստման մեջ: Այդ հինավուրց ազգային ուտեստի 10-ամյակի փառատոնն է անցկացվել  երկրում:

Ձկնով, սնկով և լոբով լցոնված տոլմաներ: Շշի վրա, խաղողի տերևների մեջ փաթաթված, կամ ավելուկի, կամ կաղամբի մեջ փաթաթված, անգամ թխվածքաբլիթների մեջ տոլմաներ։ Եվ ահա ամբողջությամբ էկզոտիկա` տոլմա փայծաղից: Այն ներկայացրել էր ռեստորանատեր Հայկ Միլիջանյանը: Ըստ նրա՝ նման տոլմա պատրաստում էր իր տատը, որը ծագումով Արեւմտյան Հայաստանից էր: Ընտանեկան բաղադրատոմսը սերնդեսերունդ է զգուշորեն փոխանցվել: 

«Դա շատ անսովոր է, բայց շատ համեղ, ես երբեք չէի մտածի, որ դա տոլմա է», - ասել է Երևանի բնակիչ Մայա Քոչարյանը, որը փորձել է այդ տոլման:

Ըստ մեկ այլ բաղադրատոմսի՝ տոլման պատրաստվել է անհիշելի ժամանակներից Հայաստանի հարավում: Միսը մանրակրկիտ ծեծվել է քարով և ավելացրել են թարմ խոտաբույսեր և ցորեն, համեմել են համեմունքներով և խաղողի թարմ քամած հյութով:

«Խաղողի հյութը ուտեստին թթու համ է տալիս: Խոհարարության այդ եղանակն այսօր ամենատարածվածն է Սյունիքի մարզի բնակիչների շրջանում: Ամենահամեղը այն տոլման է, որը փաթաթված է մայիսին հավաքված խաղողի տերևի մեջ: Խաղողի տերևներն այդ ժամանակահատվածում հասունանում են և շատ նուրբ են լինում», - պատմել է ավագ խոհարար Արամ Միրզոյանը:

Տոլմայի փառատոնում այս տարի մարդիկ ոչ միայն համտեսել են գաստրոնոմիկ այդ բարիքները, այլ նաև բացել են զբոսաշրջային նոր երթուղիներ: Ներկայումս Հայաստանում շատ հյուրեր կան, և  հատկապես Ռուսաստանից։

«Իհարկե, այդ ամենի պատճառն այն է, որ բնակչությանը շատ  հյուրընկալ է, հյուրանոցները և հյուրատները գերազանց են և, իհարկե, առկա է լեզվական խոչընդոտի բացակայություն, և այդ ամենը ռուս զբոսաշրջիկների Հայաստանում հանգստանալը հարմարավետ է դարձնում», - ասել է Ուրալի զբոսաշրջության ասոցիացիայի նախագահ Միխայիլ Մալցևը:

Տոլմայի փառատոնով Հայաստանում բացում են ամառային փառատոների շարքը: Անմոռանալի գաստրոնոմիկ տարատեսակ տուրերը սպասում են բոլոր ճանապարհորդներին, զբոսաշրջիկներին և հյուրերին:

Աշխարհում գոյություն ունի տոլմայի ավելի քան 80 տեսակ, որոնք պատրաստվել են Հայաստանի տարբեր մարզերում և դրանք ունեն ավելի քան հազար տարվա պատմություն: Տոլմայի մասին առաջին հիշատակումը հայկական աղբյուրներում թվագրվում է մեր թվարկության 5-րդ դարով։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular