ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հունիսի 15-16-ին` Շվեյցարիայում. CNN-ը նոր մանրամասներ է հայտնել Պուտին-Բայդեն հանդիպման վերաբերյալ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մտադիր է ռուսաստանցի իր պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ իր առաջին անձնական հանդիպումը հունիսի 15-16-ին անցկացնել Շվեյցարիայում: Այդ մասին հաղորդել է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով ամերիկացի երկու բարձրաստիճան պաշտոնյաների, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Այդ տվյալների համաձայն, երկու առաջնորդների երկար սպասված հանդիպման անցկացման համար բոլոր քաղաքների թվում վերջնական հավակնորդը դարձել է Ժնևը: Սպասվում է, որ Պուտինի հետ Բայդենի հանդիպումը կնշանավորի Միացյալ Նահանգների նախագահի՝ նրա պաշտոնակալության օրվանից ի վեր առաջին միջազգային շրջագայության ավարտը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular