ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուղղակի մաքսայինին ասվել է՝ եթե մի կլետկա ձու մտավ Հայաստան, մի տեղդ պոկելու եմ. Ռոբերտ Քոչարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինձ համար գերխնդիր էր աշխատատեղեր ստեղծելը, որովհետեւ իմ նախընտրական արշավը եղել է աշխատատեղերի վերաբերյալ հանդիպում մեր բնակչության հետ: Այս մասին, այսօր՝ մայիսի 25-ին, բիզնեսի, ՓՄՁ և շինարարության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը:

«Մարդիկ գործ չունեին գործ չունենալը տղամարդու համար դեգրադացման պես մի բան է: Նաեւ ընտանիքի ինստիտուտն էևր քայքայվում, որովհետեւ տունը պահող պետք է լինի, վաստակող պետք է լինի: Հարգանքը նաեւ դրանից է գալիս, ոչ թե ճակատին գրած է տղամարդ, միայն դա է: Մենք քննարկել ենք, թե տվյալ ոլորտում ինչքան է ներմուծվում, ինչ է ներմուծվում, որը կարող ենք նաեւ մենք արտադրել: Ցանկը տվել են, որից ամենամեծը եղել է սկզբից ձվի արտադրությունը, հետո թռչնամսի արտադրությունը: Հանդիպել եմ ոլորտի գործարարների հետ, ասել ենք, ինչ հարցեր ունեք, եթե այդ հարցերը լուծում ենք, մենք ինչքան ժամանակում կարող ենք ամբողջությամբ ներմուծումը փոխարինել տեղական արտադրությամբ: Ինձ ժամկետ են ասել՝ 1,5 տարի:

Ու պայմանանավորվում էինք՝ եթե հանկարծ ես իմ մասով խոստացածն անում եմ, իսկ նրանք իրենցը՝ չեն անում, թող ինձնից չնեղանան։ Բոլորն իրենց մասը փայլուն արել են: Խնդիրները լուծվում էին նաև հարկային և մաքսային վարչարարության բարեփոխման արդյունքում: Ուղղակի մաքսայինին ասվել է՝ եթե մի կլետկա ձու մտավ Հայաստան, մի տեղդ պոկելու եմ»,-ասաց Քոչարյանը:

Նրա խոսքով, որպեսզի ներսում դեֆիցիտ չստեղծվի, մեկ տարվա ընթացքում ասվել է, որ մեկ տարվա ընթացքում արտադրությունը պետք է քանակն ավելացնի, ներմուծումը պակասի:

Քոչարյանը խոստովանեց, որ կառավարության կողմից այդպիսի քաղաքականություն վարելը ճիշտ չէ, բայց այն ժամանակ այնքան վատ վիճակում էր երկիրը, որ այդ քայլերով շատ ոլորտներ խելքի են բերել, իսկ արդեն 2003-2004 թվականից հետո այդպիսի բաներ չեն արել:

«Ոսկերչության ոլորտը նույն ձեւի ենք արել: Ես էմիլին գտել եմ Մոսկվայում, գործարանը փակ էր: Կանչել եմ ասել եմ՝ ինչքան ժամանակ է պետք, որ գործարանդ աշխատի: Ասեց՝ բա, բա: Ասացի՝ բա-բա չգիտեմ, ի՞նչ է պետք: Ժամկետը դրել ենք, գործարանը աշխատեց»,-ասաց նա՝ հավելելով, որ մեկ-մեկ բռունցքը սեղանին խփելն օգնում է:

«Ինձ համար հասկանալի չէ, թե ինչու պետք է լոլիկ մտնի Հայաստան այսօր Թուրքիայից: Ինձ ասում են՝ շրջանցելով գալիս է: Հիմա նայեք մեր սուբսիդավորման ծավալները եւ Թուրքիայում սուբսիդավորման ծավալները: Խի՞ ենք գյուղացուն դնում հիմար վիճակում: Չպետք է դա անենք: Ես կարծում եմ՝ ներմուծողները որոշակի ազդեցություն ունեն կառավարության վրա, եթե այս հարցի լուծումը չեն տալիս: Այն ժամանակ էլ այդ ազդեցությունը կար, բայց երբ նժարին դնում ես սեփական արտադրություն, աշխատատեղեր, երկրի ՀՆԱ-ն, իհարկե, այստեղ պարզ էր, թե ինչ պետք է անել»,-ասաց Քոչարյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular