ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հույս ունենք՝ կողմերը կլուծեն իրենց տարաձայնությունները և համատեղ կապահովեն տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը». Չինաստանի ԱԳՆ-ն՝ ՀՀ-Ադրբեջան լարվածության մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Չինաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Չժաո Լիցզյանն ասուլիսի ընթացքում մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային լարվածությունը, գրում է չինական zhuanlan.zhihu.com-ը:

Պատասխանելով Shenzhen TV հեռուստաընկերության թղթակցի հարցին, թե Չինաստանն արդյոք որևէ մեկնաբանություն ունի՞ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանին վերջին լարվածության բռնկման վերաբերյալ, պաշտոնյան նշել է.

«Ադրբեջանը և Հայաստանը երկուսն էլ Չինաստանի կոոպերատիվ գործընկերներն են: Մենք հուսով ենք, որ երկու կողմերը կլուծեն իրենց տարաձայնությունները երկխոսության և խորհրդատվության միջոցով և համատեղ կապահովեն տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը, որպեսզի մարդիկ կարողանան անխռով ապրել»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular