ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը ՌԴ-ին համոզում է, որ Արցախի հարցը դուրս չգա ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերջերս Ռուսաստանի Արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտարարել է, որ  ՀԱՊԿ-ի դռները պետք է միշտ բաց լինեն բոլոր պետությունների, այդ թվում՝ Ադրբեջանի համար։ Ռուս փոխնախարարը հույս է հայտնել, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև վաղ թե ուշ դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն։ Այս թեմայով 1or.am կայքը զրուցել է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ։ Հարցին, թե ինչ մեսիջներ է պարունակում այդ հայտարարությունը, քաղաքագետը ասաց, որ Ռուսաստանից բոլոր բացասական կողմերն ու վտանգները մեզ համար գալիս են Ռուդենկոյից․

«Ռուսաստանը Հայաստանին ուղղված իրական մեսիջը Ռուդենկոյի միջոցով է ուղարկել։ Ի՞նչ է ասում Ռուդենկոն՝ հայեր ստորագրեք, փաստաթուղթը, քանի որ Ադրբեջանը մեզ պետք է։ Որ Ադրբեջանը պետք է մտնի ԵԱՏՄ և ՀԱՊԿ։ Մի քանի օր առաջ էլ նույն փոխնախարարը ասել էր, ոչ մի խնդիր չկա Հայաստանը և Ադրբեջանը թող մեզ դիմեն և մենք կօգնենք սահմանազատում կատարել։ Ի՞նչ է նշանակում սահմանազատում Ադրբեջանի հետ կամ դիվանագիտական հարաբերությունների հաստատում, նշանակում է, որ մենք Արցախը թողնում ենք Ադրբեջանին»։

Անդրադառնալով այն հարցին, թե երբ և ինչպես կարող ենք հասնել Արցախի կարգավիճակի հարցի լուծմանը, քաղաքագետը ասել է, որ Ադրբեջանը հատուկ է ՀՀ սահմաններին մնում է, այն նպատակով, որ խնդիրներ առաջացնելու և գերիներին չվերադարձնելու միջոցով մեր ուշադրությունը շեղի այդ հարցերի վրա, իսկ ինքը այդ ընթացքում ՌԴ-ի հետ հնարավորինս աննկատ լուծի Արցախի կարգավիճակի հարցը։

«Հենց հիմա է լուծվում Արցախի կարգավիճակի  հարցը։ Ադրբեջանը ՌԴ-ին համոզում է, որ հարցը նորից չմտնի ԵԱՀԿ Մինսկի խումբ, Արցախի հարցը դուրս չգա ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ, որ այս ընթացքում Հայաստանին ստիպեն դեմարկացիա-դեմիլիտացիա իրականացնել, և այս փուլում ֆիքսել կարգավիճակը։ Դեմիլիտացիա-դեմարկացիան նշանակում է, որ Արցախը մնում է Ադրբեջանին»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular