ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանը կրկին խոսեց աղմկահարույց փաստաթղթի մասին, որը պետք է ստորագրվի Ադրբեջանի հետ ու կարևոր նորություններ հայտնեց

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը կրկին խոսեց հայտնի փաստաթղթի մասին, որն ասել էր, որ ստորագրելու է Ադրբեջանի հետ: Նա ևս մեկ անգամ հայտարարեց, որ չկա այնպիսի տարբերակ, որ որևէ փաստաթուղթ ստորարգվի առանց զորքերի դուրսբերման. «Մենք առաջարկել ենք երկու տարբերակ՝ կամ զորքերը դուրս են բերվում, որից հետո տեղի է ունենում համաձայնեցված փաստաթղթի ստորագրում, կամ ստորագրված թղթի մեջ հստակ ձևակերպվում է, թե քանի օրվա ընթացքում են ադրբեջանական զոորքերը գնում, որտեղից են դուրս գալիս:

Դեռ այն ժամանակ, երբ այդ փաստաթուղթը չէր արտահոսել, մենք երկու գրավոր առաջարկի ենք ներկայացրել՝ գերիների ամբողջական վերադարձ ու տվել ենք կոորդինատներ, թե ադրբեջանական զորքերը որ կողմից այն կողմ պետք է լինեն: Այդ պահից սկսված որևէ նոր բան չի եղել, մենք մեր առաջարկին որևէ արձագանք չենք ստացել»:

«Այդ փաստաթղթի հետ կապված որևէ այլ բան տեղի չի ունեցել: Այն, ինչ ես ասացի նորություն էր, սական տեղի է ունեցել այս դահլիճում քննարկումից մեկ օր առաջ:

Ադրբեջանի զորքերը պետք է դուրս գան մեր սահմանից անդին, այլ տարբերակ չկա, չի քննարկվում, չի կարող քննարկվել»,-ասաց նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular