ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետք է հետևել և պարզել, թե ում «ականջներն են» նման գործարքների հետևում․ Ռոբերտ Քոչարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պետության պարտականությունն է հետևել երկիր ներմուծվող դիզվառելիքի որակին։ Այստեղ նույնիսկ օրենսդրության խնդիր չկա, սա պարզապես վարչարարության հարց է։ Սա ամենահեշտ լուծվող հարցն է։ Կան որոշակի ստանդարտներ, և եթե ներմուծվող ապրանքը դրանց չի համապատասխանում, ներմուծումն ուղղակի արգելվում է։ Այս մասին բիզնեսի և շինարարության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Պետք է հետևել և պարզել, թե ում «ականջներն են» նման գործարքների հետևում։ Իսկ վառելիքի հարցը այն հարցն է, որ  ավանդաբար միշտ անբաժան էր նման «ականջներից»։ Եթե հիմա նման ծավալների է հասնում, ուրեմն այս իշխանության «ականջները» ցայտուն պետք է երևան այս ամենի հետևում»,-ասաց նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular