ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանական կողմը խոշտանգումների արդյունքում ինքնախոստովանական ցուցմունքներ է կորզել մեր գերիներից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Վերջերս ադրբեջանական մամուլում լուրեր են շրջանառվում, որ Ադրբեջանում դատում են  հայ գերիներից  Լյուդվիգ Մկրտչյանին և Ալյոշա Խոսրովյանին։  Այս թեմայով զրուցել ենք ՄԻԵԴ–ում ռազմագերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբան Սիրանուշ Սահակյանի հետ։
 
Հարցին, թե փաստաբանին   ինչ է հայտնի մեր գերիների մասին` Սիրանուշ Սահակյանը ասել է․ «Լյուդվիգ Մկրտչյանին և Ալյոշա Խոսրովյանին մեղադրում են զինված խմբեր ստեղծելու, Ադրբեջանի սահմանը ապօրինի հատելու, ռազմական հանցագործություններ կատարելու մեջ։ Ալյոշա Խոսրովյանին մեղադրում են նաև հետախուզական բնույթի գործողություններ կատարելու մեջ։ Ըստ նրանց՝ Ալյոշա Խոսրովյանը գերեվարվել է հենց հետախուզական բնույթի գործողություններ կատարելիս, կարծում եմ  հավանական է, որ ադրբեջանական կողմը խոշտանգումների արդյունքում ինքնախոստովանական ցուցմունքներ է կորզել մեր գերիներից, ինչը նշանակում է, որ այդ ապացույցներն օրինական լինել  չեն կարող և չեն բացահայտում ճշմարտությունը»։  
 
 Անդրադառնալով այն հարցին, թե այս մասով ինչ բանակցություններ են ընթանում  և ինչ դիրքորոշում ունեն ՄԻԵԴ-ում` փաստաբանը ասաց, որ բանակցությունները չեն ընդհատվում․ «Այս մասով բանակցությունները  չեն ընդհատվում և ասեմ ավելին,  եռակողմ համաձայնագրի մաս են կազմել նաև այլ կարգավիճակով անազատության մեջ գտնվող անձիք, որոնց անվան տակ հասկանում ենք ցանկացած հիմքով որևէ պետությունում անազատության մեջ գտնվող անձանց։ Ինչ վերաբերում է ՄԻԵԴ-ի դիրքորոշմանը, ապա  կարող եմ ասել, որ  Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանում դեռևս դիրքորոշում չունեն, որ նրանք հանցագործներ են, այսինքն՝ իրավական գործընթացներում ավելի զգուշավոր են գործում, բայց քաղաքական հարթակներում քարոզի նպատակներով նրանց ներկայացնում են որպես հանցագործներ»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular