ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վաղարշակ Հարությունյանը կմեկնի Մոսկվա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը մոտ ժամանակներում կմեկնի Մոսկվա։ Այդ մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ ՌԴ մայրաքաղաքում բանակցություների թեմաներից է լինելու իրավիճակը հայ-ադրբեջանկան սահմանին՝ Սյունիքում ու Գեղարքունիքում։

«Կարծում եմ՝ մենք պետք է մի քանի հարցի պատասխան ստանանք։ Եվ պետք է շարունակենք խորացնել համագործակցությունը ՀԱՊԿ-ի ու դաշնակից Ռուսաստանի հետ»,-ասաց Փաշինյանը։

Հիշեցնենք, որ մայիսի 12-ից հայ-ադրբեջանական մի քանի բանակցություններ են ընթացել՝ ռուսական կողմի միջնորդությամբ։ Հակառակորդը որոշ հատվածներպից հետ է քաշվել, սակայն չի շտապում բոլոր ուժերը հետ քաշել։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին ու Ռուսաստանից ռազմական օգնություն խնդրել։ Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարել է, որ ցանկանում է խնդիրը խաղաղ ճանապարհով լուծել, բայց պատրաստ է ուժային տարբերակի, եթե բանակցություններն արդյունք չտան։ 

Հիշեցնենք նաև, որ մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հատվածում հակառակորդի կրակոցներից մահացու վիրավորում է ստացել հայ զինծառայող, կրտսեր սերժանտ Գեւոպգ Խուպխուդյանը։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular