ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Պատիվ ունեմ» դաշինքը ներկայացրեց նախընտրական ցուցակի առաջին 10 համարներ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակը չափազանց մրցունակ է և բաղկացած է Հայաստանի լավագույն կադրերով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կենտրոնական ընտրական հանձնաժողով խորհրդարանական արտահերթ ընտրությունների մասնակցության գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը և համամասնական ցուցակը ներկայացնելուց հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց  դաշինքի հանրային կապերի և ԶԼՄ-ների հետ հարաբերությունների պատասխանատուն Սոս Հակոբյանը։

«Շատ ներկայացուցչական է ցուցակը՝ կան և երիտասարդներ, և փորձառու անձինք»,- ասաց Հակոբյանը։

Նա նշեց, որ բազմաթիվ մարդիկ, ովքեր ցուցակում ներառված չեն, շատ ինտենսիվ ռեժիմով աշխատում են երկիրը ճգնաժամից և աղետից հանելու համար։

«Մշակում ենք Հայաստանի լավագույն ոլորտային մասնագետների օգնությամբ ծրագիր, որը ամփոփման փուլում է։ Կազմակերպելու ենք միջոցառում, որտեղ ամեն ոլորտի մասնագետ կներկայացնի մեր ծրագիրը»- ասաց Հակոբյանը։

Հակոբյանը ներկայացրեց նախընտրական ցուցակի առաջին 10 համարները․

1․ Արթուր Վանեցյան

2․ Տարոն Մարգարյան

3․ Աննա Մկրտչյան

4․ Իշխան Զաքարյան

5․Հայկ Մամիջանյան

6․ Թագուհի Թովմասյան

7․ Տիգրան Աբրահամյան

8․ Մարտուն Գրիգորյան

9․ Թեհմինա Վարդանյան

10․ Արման Սահակյան:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular