ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մտահոգություն չունեմ, որ ընտրություններից հետո ներկայիս ժպ-ն կշարունակի օգտագործել պետական ռեսուրսները․ Ռոբերտ Քոչարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Մտահոգություն չունեմ, որ ընտրություններից հետո ներկայիս ժպ-ն կշարունակի օգտագործել պետական ռեսուրսները։ Այս մասին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
 
«Այդ կարգի մտահոգություն չունեմ, որովհետև գիտեմ՝ դրանից հետո ինչ է լինելու։ Ամեն ինչ լավ է լինելու։ Կարևորը, ընտրությունները լավ արդյունք ունենան, և նրանց լեգիտիմության վերաբերյալ հարցեր ու կասկածներ չառաջանան։ Մնացած առումով ուղղակի տարբերակ չկա։
Շինոլորտի զարգացումն ինձ համար գերխնդիր է լինելու։ Սա ասում եմ ոչ միայն ձեր աշխտանքի մասին մտածելու տեսանկյունից։ Պետք է հասկանանք, որ մեծ բեռի տակ ենք մտնում։ Մի անգամ դա արել ենք, ոլորտի աճը միջինում եղել է 10 տոկոս։ Պիտի փորձեմ մի անգամ էլ կրկնել և հասկանում եմ, որ առանց շինարարության բումային աճի դա հնարավոր չէ անել, որովհետև տնտեսության զարգացման համար մուլտիպլիկացիոն ամենաբարձր էֆեկտը ունի հենց շինարարությունը։ Անհրաժեշտ է գտնել լուծումներ, և դրանք հաստատ չեն լինելու հարկային բեռի ավելացման ճանապարհով։ Եթե կարողանանք ապահովել զարգացման բարձր տեմպերը, մենք այդ խնդիրը չենք ունենա։ 7 տարի անընդմեջ սեպտեմբերին մենք վերանայում էինք պետբյուջեի եկամուտներն ու ծախսերը՝ ավելացնելով երկու մասերի ցուցանիշները։ Տարին սկսում էինք զգուշավոր, բայց սեպտեմբերին ակնհյատ էր դառնում, որ նախատեսվածից բարձր աճ է լինելու։ Տնտեսության զարգացման տեմպերով մենք մի քանի տարի մտնում էինք աշխարհի 5-յակի մեջ։ Երկրում ձևավորվեց միջին խավ։ Չեմ հիշում որևէ ուղղություն, որ նպատակ դնենք և հետևողական քայլերով հաջողության չհասնենք։ Ճանապարհի կեսից հետ կանգնելն անընդունելի է»,- ասաց նա։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular