ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որ ուժերը կարող են կոալիցիա կազմել խորհրդարան անցնելու դեպքում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքը չի նախատեսում, որ կոալիցիա կազմելու իրավասություն ունի բացառապես առավելագույն ձայներ հավաքած ուժը։ Նման պարտադիր պահանջ, որ պետք է անպայման առաջին տեղը զբաղեցնողի շուրջ կոալիցիոն դաշինք ձևավորվի՝ գոյություն չունի։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Սահմանադրագետ Գոհար Մելոյանը։ Նա ընդգծեց, որ ցանկացած ընտրական շեմը հաղթահարած ուժ, ինչը դաշինքների պարագայում 7 տոկոս է, իսկ կուսակցությունների պարագայում 5 տոկոս՝ արդեն կարող են անկախ իրենց զբաղեցրած դիրքից՝ դաշինք կազմել։

Նշենք, որ ընտրություններում քաղաքական հայտ ներկայացնող ուժերը՝ «Հայաստան» Դաշինքը, «Պատիվ ունեմ» Դաշինքը, Բարգավաճ Հայաստանը, Լուսավոր Հայաստանը բացառել են խորհրդարանում հայտնվելու պարագայում Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ կոալիցիա կազմելու հնարավորությունը։
Անդրադառնալով ընդդիմադիր կուսակցությունների այս հավաստիացումներին՝ Մելոյանն ընդգծեց, որ ենթադրությունների տեսությունների շարքից կլինի այն, ինչ կասի։ «Սակայն կարծում եմ, քաղաքական ուժերի կատարած գործերով պետք է դատենք։ Ամեն դեպքում՝ առաջին ուժի պարագայում՝ ես վստահություն ունեմ, ինչու՝ ոչ բոլոր 4 ուժերն էլ, եթե հայտարարություն են անում, որ այդ դավադիր ուժի հետ դավադիր կոալիցիա չեն կազմելու՝ արդեն հետագայում իրենք պետք է գործեն ու գոյատևեն հայաստանյան պայմաններում, ես չեմ պատկերացնում, որ իրենք կգնան քաղաքական ոչնչացման և, իհարկե, ի հեճուկս իրենց հայտարարության այլ գործողությունների դիմեն։ Ամեն դեպքում փորձենք լավատես լինենք, որ այդ ուժերը իրենց խոսքին հավատարիմ կմնան»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular