ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպե՞ս չհայհոյես՝ «Բացարձակապես մարդ չկա, քանդված, փլատակ, ամայի տարածքներ հիշեցնող գյուղեր են» խոսքեր ասողին. Իշխանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինքս միշտ դեմ եմ եղել որևէ մեկին հայհոյելուն և հայհոյանքով պատասխանելուն և միշտ օրինակ եմ բերել Հակոբ Պարոնյանի խոսքը․ «Հայհոյանքը փաստի սով է»։  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

«ԴԵ ԵԿ ՎԱՐԴԱՊԵՏ ՈՒ ՄԻ ՀԱՅՀՈՅԻ
Պարույր Սևակի նմանությամբ

Տարբեր սեմինարներ, դասընթացներ անցած և դասավանդված արժեքներն անգիր արած տարբեր «գերազանցիկ» գործիչներ, մանրադիտակով նայում և քննադատում են, հատկապես իշխանության ընդդիմախոսների խոսքն ու սկսում․ «Ինչպես կարելի է, սա ատելության խոսքի տարածում է, վիրավորանք և բռնության կոչեր, ա՛յ, ա՛յ, ա՛յ»։

Ինքս միշտ դեմ եմ եղել որևէ մեկին հայհոյելուն և հայհոյանքով պատասխանելուն և միշտ օրինակ եմ բերել Հակոբ Պարոնյանի խոսքը․ «Հայհոյանքը փաստի սով է»։

Բայց․․․ինչպե՞ս չհայհոյես, այն էլ ամենակոպիտ, վիրավորական լուտանքներով, այսպիսի խոսքեր ասողներին․«Բացարձակապես մարդ չկա, քանդված, փլատակ, ամայի տարածքներ հիշեցնող գյուղեր են»։ Նույնիսկ աշխարհի ամենաքաղաքակիրթ երկրի քաղաքացիները իրենց հայրենիքի մասին նման խոսքեր ասողին ոչ միայն կհայհոյեին աշխարհի ամենաթունդ հայհոյանքներով, այլև․․․»,-գրել է Իշխանյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular