ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռազմական դրությունը կներդրվի միայն այն դեպքում, երբ Նիկոլը գիտակցի, որ ընտրություններն իր համար ձեռնտու չեն. Մինասյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիկոլը հասարակությանը կերակրել է այն թեզով, որ պարտության մեջ մեղավոր են նախկինները: Նրա աղանդի անդամները, փնթփնթալով, կուլ են տվել այս միտքը, մյուսները՝ ոչ: Եվ ես դրանում զարմանալի բան չեմ տեսնում. մենք շատ հաճախ ականատես ենք եղել, թե ինչպես են Նիկոլի կողմնակիցները տուրք տալիս ամենաանհեթեթ արդարացումներին: Այս մասին Տելեգրամի իր ալիքում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

«Բայց հենց այս պահին տեղի է ունենում հերթական ներկայացումը`«ՀԱՊԿ-ն է մեղավոր սահմանի քաոսի համար» խորագրով: Եվ ցանկացած ողջամիտ մարդու համար այս գործողությունը ժպիտ է առաջացնում:

Այլևս հնարավոր չէ մեղադրել նախկիններին այն բանի համար, որ պատերազմի ավարտից անցած 7 ամիսների ընթացքում Հայաստանի սահմանը չի սպառազինվել, նախկինները չեն ստորագրել կապիտուլյացիա, նախկինները չգիտեն, թե ինչ սահմաններ է Նիկոլը խոստացել Ալիևին: Նիկոլը պետք է կառուցեր սահմանը, և նա, խորհրդարանում պատասխանելով իր խմբակցությունը լքած պատգամավորի հարցին, ասել է, որ սահմանը ճիշտ է կառուցվում, և որ հասարակությունը, և նաև այս պատգամավորը, չպետք է տեղյակ լինեն սահմանի կառուցման գործընթացի մասին:

Երբ պարզվել է, որ սահմանը լավ կառուցված չէ,  ադրբեջանական զորքերը գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում և սպանում են հայ զինծառայողներին, Նիկոլը որոշել է մեղավոր ճանաչել ՀԱՊԿ-ին: Բայց բոլորս հիշում ենք, որ հենց Նիկոլն է դարձել  Հայաստանի այն ղեկավարը, որն իր իշխանության հենց սկզբում վիրավորել է ՀԱՊԿ-ին ՝ մեղադրանքներ առաջադրելով Յուրի Խաչատուրովին, որն այդ ժամանակ այդ կազմակերպության գլխավոր քարտուղարն էր: Նիկոլն էր, որ թույլ չէր տալիս Ստանիսլավ Զասին զբաղեցնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, մինչև արդեն պաշտոնանկ եղած Յուրի Խաչատուրովի լիազորությունների ժամկետի լրանալը:

Զարմանալի չէ, որ արդարացնելու համար իր հանցավոր անգործությունը, Նիկոլը, սովորության համաձայն, միացրել է գժին: Նա այսօր հնչեցրած անհեթեթության հոսքի մեջ, ի միջի այլոց, ասել է, որ չի պատրաստվում ռազմական դրություն հայտարարել: Նիկոլը ամիսներ շարունակ չէր վերացնում ռազմական դրությունը՝ հույս ունենալով այն օգտագործել հակառակորդներին լռեցնելու համար, իսկ այժմ, երբ Հայաստանի ինքնիշխան տարածքում տեղակայված ադրբեջանական զորքերը ամեն օր առաջ են գնում և սպանում են հայ զինծառայողներին, նա չի պատրաստվում ռազմական դրություն մտցնել, բայց նա նաև ի վիճակի չէ լուծել այս հարցը: Ռազմական դրությունը կներդրվի միայն այն դեպքում, երբ Նիկոլը գիտակցի, որ ընտրություններն իր համար ձեռնտու չեն, և դրանք պետք է չեղյալ հայտարարվեն:

Այս ամենը ծիծաղելի կլիներ, եթե այս ծաղրուծանակի արդյունքում մենք չկորցնեինք մեր Հայրենիքը: Սրա վրա կարելի էր ծիծաղել, եթե չլինեին մարդկային զոհեր և մարդկային կոտրված ճակատագրեր»,- գրել է Մինասյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular