Ռոբերտ Քոչարյանի դաշինքն ունի բոլոր շանսերը՝ հեռացնելու ապիկարների կառավարությանը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸնդդիմադիր գրեթե բոլոր ուժերն ամբողջ թափով լծվել են նախընտրական քարոզարշավին, բայց միայն Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքն ունի ամենամեծ հնարավորությունները՝ Հայաստանում իշխանության ղեկից հեռացնելու Նիկոլ Փաշինյանի ապիկարների իշխանությանը։ Մոտ մեկուկես տարի Փաշինյանի օրոք անցկացնելով բանտերում՝ Քոչարյանն այսօր դարձել է ընդդիմության առանցքային դեմքերից մեկը, ու ինքնավստահ մասնակցում է ընտրություններին՝ հաղթանակի վճառականությամբ։
Ռոբերտ Քոչարյանը ընտրություններին մասնակցում է ՀՅԴ և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունների կազմած «Հայաստան» դաշինքով, ու պատկառելի ընտրացուցակ է ներկայացրել՝ 153 թեկնածու, որոնց մեծ մասին հանրությունը լավ ճանաչում է։ Ընտրացուցակում առաջինը Ռոբերտ Քոչարյանն է, երկրորդը՝ ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, երրորդը՝ իշխող կուսակցության ցուցակով ընտրված, բայց «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած պատգամավոր Աննա Գրիգորյանը։ 20-յակում են նաև «Վերածնվող Հայաստան»-ի ղեկավար, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, դաշնակցության հայտնի գործիչներ, Սյունիքի համայնքապետերը։
Ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, որն ապիկար կառավարմամբ, մանկամիտների թիմով և Արցախի հարցում ցուցաբերած անլուրջ քաղաքականությամբ, ձախողեց երկրի կառավարումը, ու այսօր շեշտակի կորցնում է իր վարկանիշի վերջին փշուրները, Ռոբերտ Քոչարյանի ռեյտինգն աճում է օրեցօր։ Հանրության այն հատվածը, որի նպատակը «Իմ քայլ»-ին իշխանությունից հեռացնելն ու բանակը, տնտեսությունը ուշքի բերելն է, բավական պրագմատիկ է, հասկանում է, որ պետք է քվե տալ այն ուժին, որը կարող է իրականացնել այդ գործողությունը։ Մարդիկ, ովքեր նախկինում Քոչարյանի անունը լսել էլ չէին ցանկանում, այսօր հենց նրա մեջ են տեսնում այն ուժը, որն ի վիճակի է սոսնձված աթոռներից պոկել Փաշինյանին ու նրա կողմնակիցներին։ Եվ մեծ հավանականությամբ, պայքարն ընթանալու է հենց Նիկոլ Փաշինյանի ու Ռոբերտ Քոչարյանի միջև։
Գագիկ Բաբայան