ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրականությունից կտրվելը նոր արհավիրքի պատճառ կարող է դառնալ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մինչ հայաստանյան քաղաքական ուժերն ու հանրության մի զգալի հատվածը ինքնամոռաց տրվել է նախընտրական մարաթոնին, Ադրբեջանը վեց հայ զինծառայողների է գերեվարում, այն էլ՝ Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Երկու շաբաթից ավելի ադրբեջանական ստորաբաժանումը ներխուժել է ՀՀ տարածք, և գործող իշխանությունները լալկվել, ու ոչինչ չեն կարողանում անել։ Փաշինյանի իշխանությունը, թերևս, գիտի իր ընտրողների որակը։ Այդ մի դեպքն էլ շուտով մոռացության կտան, ինչպես վերջին ամիսների մյուս արհավիրքների դեպքում է եղել, ու կրկին կշարունակեն քարոզարշավը, ասես ոչինչ էլ չի եղել։ Եվ իսկապես, հասարակությունը կարծես լրիվ մոռացել է 44-օրյա պատերազմում կրած խայտառակ պարտությունը, հինգ հազար զոհերին, մի քանի հարյուր գերիներին, որ ամիսներ շարունակ տառապում են ադրբեջանական բանտերում։ Նույնիսկ ընտրական թոհուբոհի մեջ քիչ են հնչում այս հարցերը։

Դիսկուրսում գրեթե բացակայում են հայ գերիների, Սյունիք ադրբեջանական ուժերի ներխուժման, սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցերը, փոխարենը իշխանությունը մի որևէ կրպակի բացում ներկայացնում է որպես աշխարհացունց իրադարձություն, իսկ ամիսների պարապուրդից հետո տնտեսության որևէ ոլորտի աննշան բարելավումն էլ դարձել է առաջընթացի մասին տարփողելու առիթ։ Եթե ապիկար իշխանության դեպքում հասկանալի է, այդ մարդիկ մի խնդիր են լուծում՝ ամեն գնով պահպանել իրենց իշխանությունն ու հնարավորինս հետաձգել իրենց հասանելիք պատիժը, ապա հասարակության պարագայում անհասկանալի է։ Երկրին պատուհասած աղետի պայմաններում իրականությունից լիովին կտրվելը նոր՝ ավելի ահեղ արհավիրքի պատճառ կարող է դառնալ։

Տարօրինակ կերպով, հանրության մի հատվածը դեռ շարունակում է մնալ «նախկինների մասին անհեթեթ թեզի ազդեցության տակ, պաշտպանել կապիտուլյանտին, մյուս մասն էլ ապրում է գոհ ու երջանիկ՝ ասես մոռանալով, թե ինչ է եղել 2020 թվականին։ Բացառապես մեկ հարց է ծագում, այս որակի հասարակությամբ ո՞ւր է գնում պետությունը, և ի՞նչ նոր վտանգներ են մեզ սպասվում Փաշինյանի վերարտադրության դեպքում։ Նույնիսկ մտածելը սահմռկեցուցիչ է։

Դանիել Հակոբյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular