ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պոպուլիստներն ընդդեմ իրատեսների․ վերականգնո՞ւմ, թե՞ աղետ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած 23 կուսակցություններին և չորս դաշինքներին կարելի է պայմանականորեն բաժանել երեք խմբի՝ պոպուլիստներ, իրատեսներ և պարզապես առաջադրվողներ։ Վերջին խմբի դեպքում լիովին հասկանալի է, նրանք մանդատներ ստանալու հույսեր առանձնապես չունեն, առաջադրվել են կամ ճանաչելի դառնալու, կամ որևէ այլ՝ նեղ անձնական խնդիրներ լուծելու համար։ Ընտրություններն ընթանալու են երկու բևեռների միջև, և Հայաստանի Հանրապետության հետագա գոյությունը կախված է, թե որքան իրատեսական կլինի ՀՀ քաղաքացին։

Պոպուլիստ քաղաքական ուժերի պակաս էլ առաջիկա ընտրությունները չեն քաշի։ Իզմ-երը մերժող, բայց բացառապես պոպուլիզմին տուրք տվող «Քաղաքացիական պայմանագրից» զատ այլ ուժեր ևս կան, որոնք իրենց փորձառության, քաղաքական սկզբունքների և հայրենասիրության բացակայությունը «կոմպենսացնում» են ամբոխահաճո ելույթներով ու հայտարարություններով։ Կարճ ասած՝ նույն «նիկոլն» են՝ մի փոքր այլ փաթեթավորմամբ։ Այդպիսի ուժերի շարքին կարելի է դասել Դավիթ Սանասարյանի «Ինքնիշխան Հայաստանը», «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարական դաշինքը», և մի քանի այլ քաղաքական ուժերի, որոնք Փաշինյանի դեմ հանրային մեծ ընդվզման պայմաններում փորձում են լրացնել նրա տեղը՝ ձայներ խլել իրական ընդդիմությունից։ Ուստի զարմանալի չէ, որ փաշինյանականների և նրա արբանյակների դեմ են դուրս եկել Հայաստանի նախկին երեք նախագահները, որոնք թեև լրջագույն տարաձայնություններ են ունեցել և ունեն, սակայն երկրի առջև ծառացած սպառնալիքների պայմաններում չէին կարող մի կողմ քաշվել։

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները, Հայ ազգային կոնգրեսը աներկբա կարելի է դասել իրատես ուժերի շարքին։ Այդ շարքում են նաև «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական ուժերը, որոնք լավ ծանոթ են հայաստանցիներին, իշխանափոխությունից հետո էլ խորհրդարանում սթափության ձայն են բարձրացրել՝ իշխող ուժի անթաքույց անպիտանության պայմաններում։ Մեծ հաշվով, վերջի երեք տարում Հայաստանի բոլոր զրկանքների հիմքը հենց պոպուլիզմն է, իրատես և սթափ ուժերի օրոք Հայաստանը դանդաղ, սակայն զարգանում էր, կարողանում մանևրել թշնամական միջավայրում, չէր փչացրել հարաբերությունները ուժային և ոչ մի կենտրոնի հետ։ Հայաստանի օրինակով հարկ է արձանագրել, որ պոպուլիզմը քանդում է երկիրը, ապագա կլինի միայն պետականամետ քաղաքական ուժերի կառավարման դեպքում։

Ֆելիքս Հախվերդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular