ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խորհրդային զորահրամանատար Իվան Բաղրամյանի արձանը կարող է հայտնվել Մոսկվայում

ՄՇԱԿՈՒՅԹ

riamo.ru-ն գրում է, որ Մոսկվայի քաղաքային դումային կից հուշարձանային արվեստի հանձնաժողովը սատարել է Նիժեգորոդսկայա փողոցում գտնվող դպրոցի տարածքում խորհրդային զորահրամանատար Իվան Բաղրամյանի կիսանդրու տեղադրմանը:

Հուշարձանը տեղադրելու առաջարկը եղել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանի կողմից:

«Արձանի տեղադրման վայրը Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի անվան թիվ 1222 դպրոցն է», - ասել է Մոսկվա քաղաքի մշակութային ժառանգության վարչության հուշարձանների, հուշատախտակների և հուշանշանների բաժնի վարիչ Սերգեյ Պոլովինկինը:

Ենթադրվում է, որ հուշարձանը կտեղադրվի Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան միջոցների հաշվին:

Իվան Բաղրամյանը հայկական ծագմամբ խորհրդային զորավար է, Խորհրդային ​​Միության մարշալ, Հայրենական մեծ պատերազմի մասնակից, Խորհրդային Միության կրկնակի հերոս, Լենինի յոթ շքանշանների ասպետ:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular