ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտաքին հետքը` առաջիկա խորհրդարանական ընտրություններում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանում ընթացող ներքաղաքական զարգացումներում և խորհրդարանական արտահերթ ընտրություններում ոչ պակաս կարևոր դեր ունի արտաքին գործոնը։ Խորհրդային Միության փլուզումից հետո էլ ավանդաբար Հայաստանում կառավարող ուժերը, ընդդիմության մեծ մասը փորձել են սերտ կապեր պահպանել Ռուսաստանի Դաշնության հետ, իրենց քաղաքական որոշումները հարմարեցնել այդ երկրի իշխանությունների քիմքին, և միայն մի փոքր մասն է մշտապես հանդես եկել արևմտամետ դիրքերից։

Խորհրդարանական ընտրություններին մասնակցում են 23 կուսակցություններ ու չորս դաշինքներ։ Այդ ուժերից հատուկենտներն են ներկայանում որպես արևմտամետ, եվրոպական արժեքների ջատագով քաղաքական միավորներ։ Եթե գործող իշխանությունը այլևս մանևրելու շանս չունի, և շատ հարցերում ստիպված է հաշվի առնել ՌԴ շահը, ապա մի քանի իշխանամերձ կուսակցություններ և դաշինքներ չունեն այդ խնդիրը։ Արևմուտքից ռեսուրսներ և աջակցություն ներգրավելու հարցում էլ կաշկանդված չեն։

Ընտրություններին մասնակցող եվրոպական կուսակցությունը՝ Տիգրան Խզմալյանի գլխավորությամբ, որևէ շանս չունի նվազագույն թվով ձայներ ստանալու։ Արևմտյան ուղղվածության ուժերին կարող ենք դասել «Հանրապետություն» կուսակցությունը՝ Արամ Սարգսյանի գլխավորությամբ, «Ինքնիշխան Հայաստանը»՝ Դավիթ Սանասարյանի գլխավորությամբ, և «Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքը՝ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի գլխավորությամբ։ Արևմտյան բլոկը, ըստ էության, արհեստական է, կա վակուում, և իշխանությունները վերջին երեսնամյակում փորձել են լցնել այն ուժերով, որոնց հետ կարողացել են պայմանավորվել, կամ էլ նրանց գոյության, ԱԺ-ում ներկայացվածության փաստով իրենց խուսանավելու տեղ թողնել։ Հայաստանում արևմտյան ձևավորված մշակույթ չկա, հետևաբար ուղղակի մի քանի ուժեր խցկվել են այդ դրոշի տակ՝ ձայների և ռեսուրսների փնտրտուքում։ «Հանրապետություն» կուսակցությունը, դժվար է պատկերացնել, որ արևմտյան է, ավելի շուտ մաքուր հայկական ուժ է, որը տարիների ընթացքում զգալի կորցրել է իր էլեկտրոկատը։ Դավիթ Սանասարյանի ղեկավարած կուսակցությունը ո՛չ ազդեցություն, ո՛չ ճանաչվածություն ունի։ Եվ այս անգամ էլ Արեմուտքին դուր գալու համար Փաշինյանի իշխանությունը փորձելու է խորհրդարանում մի փոքրիկ խմբակցություն ապահովել։ Ըստ ամենայնի, այդ տեղը վերապահված է «Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքին։ Թե որքանով կստացվի այս ծրագիրը բարդ է ասել, բայց փաստ է, որ արևմտամետ սեգմենտը գրավելու հարցում հիմնական խաղացողն այդ դաշինքն է։

Արամ Մեհրաբյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular