ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ադրբեջանը շահագրգռված է Փաշինյանի վերընտրման հարցում». Պետդումայի պատգամավոր

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

rossaprimavera.ru-ն գրում է, որ ըստ Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ գործերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը Նիկոլ Փաշինյանի վերընտրվելը Հայաստանի վարչապետի պաշտոնում ձեռնտու է Ադրբեջանի ղեկավարությանը: Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Ադրբեջանի իշխանությունները շահագրգռված են Փաշինյանի վերընտրման հարցում, քանի որ նրա հետ հեշտ է շփվել, հեշտ է ճնշում գործադրել, վախեցնել և սպառնալ: «Նա պարտության հոմանիշն է», - բացատրել է պատգամավորը: «Նրանք կնախընտրեին նրան, քան թե ցանկացած այն յուրաքանչյուրին, ով այսօր դեմ է գործող կառավարությանը», - ասել է Զատուլինը: Նա նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Մոսկվայի կողմից ցանկացած միջամտություն հայաստանյան ներքին գործընթացներին սխալ կհասկացվի հայ ժողովրդի կողմից: Զատուլինը շեշտել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում պաշտոնապես իր տեսակետը պարտադրել հայ ժողովրդին:

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Հայաստանում նշանակված են Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ: Կուսակցություններն ու դաշինքները կկարողանան դիմել ընտրություններին մասնակցելու համար մայիսի 26-ից 31-ը: Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի հունիսի 7-ին:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

 

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular