ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զինծառայողները գերեվարվե՞լ են, թե՞ առևանգվել․ պատասխանում է ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գերեվարվել է ոչ թե ամբողջ խումբը, այլ խմբից միայն վեց հոգի։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Գեղարքունիքում 6 զինվորականների գերի վերցնելու դեպքին, նման հայտարարություն արեց ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ–մայոր Էդվարդ Ասրյանը։

Նրա խոսքով՝ այս գործողությանը մասնակցող խումբն ունեցել է և՛ իր աջակցման, և՛ կառավարման, և՛ խնդրի կատարման համար պատասխանատու խմբեր։ Ուստի գործողությանը մասնացող խումբն ավելի մեծ է եղել։ Հստակ թիվ նշել ԳՇ պետի տեղակալը չցանկացավ։

«Սակայն գործողությունների կատարման անմիջական շրջանում գտնվում էին տվյալ չորս զինծառայողները, որոնք խնդիր էին կատարում, իսկ մյուս երկու զինծառայողները կառավարման խմբից էին, մոտեցել էին բանակցություններ վարելու։ Պատկերացնում էին, որ հարցը կլուծեն այդ ճանապարհով, բայց հակառակորդը դավադրաբար մեր տարածքում՝ պետական սահմանից 800 մետր խորության վրա, գերեվարել է մեր զինծառայողներին»,- նշեց Ասրյանը։

Լրագրողի հարցին ի պատասխան՝ «զինծառայողները գերեվարվե՞լ են, թե՞ առևանգվել», ԳՇ պետի տեղեկալը նշեց՝ զինծառայողները գերեվարվել են։

 

«Առևանգելը զինվորական տերմինաբանության մեջ չի մտնում։ Ու ես երբեք նման բառ ռազմական տերմինաբանության մեջ չեմ կիրառի»,- մանրամասնեց նա։

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր գիշեր ադրբեջանական կողմը Գեղարքունիքի սահմանային հատվածում 6 հայ զինծառայողի է գերեվարել։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular