ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հիմնավոր ենթադրություն է, որ վեց հայ զինվորի գերեվարումը եղել է վաղօրոք պլանավորված հայ ժողովրդին նոր զիջումներին հոգեբանորեն պարտադրելու համար. Գոհար Մելոյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վեց հայ զինվորի գերեվարումից հետո վարչապետի պաշտոնակատարը հայտարարում է, որ շուտով կներկայացնի իրավիճակի հանգուցալուծման փոխշահավետ պլան, որն իրականալի է կարճ ճամանակահատվածում, ստեղծված իրավիճակին անդրադարձել է սահմանադրագետ Գոհար Մելոյանը:

 «Ադրբեջանի զինված ուժերը երկու շաբաթից ավել է՝ ներխուժել են Հայաստանի Հանրապետության տարածք, սպանել մեկ զինծառայողի և գերեվարել վեց հոգու, իսկ այդ ամբողջ ընթացքում իրենց հետ հերթական հակահայ և հակասահմանադրական փաստաթուղթը ստորագրած կապիտուլյանտը հայ զինվորների գերեվարումից անմիջապես հետո հայտարարում է, որ ներկայացնի երկուստեք՝ Հայաստանի և Ադրբեջանի համար փոխշահավետ պլան։

Այսինքն՝ դավադրաբար վեց հայ զինվորի գերի հանձնած իշխանությունը պատրաստվում է ի օգուտ Ադրբեջանի կատարել նոր զիջումներ, ամենայն հավանականությամբ՝ նոր տարածքների, միջանցքի կամ ծայրահեղ անշահավետ պայմաններով կատարված դելիմիտացիայի պայմանագրի տեսքով», - գրել է նա:

Ըստ Մելոյանի՝ այս պայմաններում առավել հիմնավոր և ողջամիտ ենթադրություն է, որ վեց հայ զինվորների գերեվարումը եղել է վաղօրոք պլանավորված՝ հայ ժողովրդին նոր զիջումներին հոգեբանորեն պարտադրելու համար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular