ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք րոպե առաջ պետք է ազատվենք այս կապիտուլյանտ իշխանություններից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանական զորքերը մայիսի 12-ից Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում են և մտադիր էլ չեն հեռանալ, երկու օր առաջ հայկական կողմն ունեցավ առաջին զոհը, իսկ այսօր ադրբեջանական կողմը շրջափակել և գերեվարել է 6 հայ զինծառայողի։   Այս թեմայով զրուցել ենք քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի հետ։

—Պարոն Շահնազարյան, Հայաստանն այս պարագայում ի՞նչ քայլ պետք է անի։

— Հայաստան ասելով ես հասկանում եմ ամեն ինչ, բացի իշխանություններից՝ մեր ժողովուրդը, մեր բանակը, մեր հասարակությունը։  Եվ Հայաստանի անելիքը  այս պայմաններում այսօրվա իշխանություններից րոպե առաջ ազատվելն է։  Քանի դեռ Հայաստանում իշխանությունը Նիկոլ Փաշինյանի ձեռքում է, մենք կորուստներից բացի որևէ այլ բան չենք կարող տեսնել։  Դրա համար  Հայաստանը պետք է ձեռբազատվի կապիտուլյանտից։  Սա է  ամենամեծ և առաջնային խնդիրը։

—Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նշում է, որ Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների դիրքորոշումը միանշանակ է՝ ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան ՀՀ ինքնիշխան տարածքից: Այդ դեպքում, ինչպե՞ս է ստացվում, որ ադրբեջանական զորքը դեռ Հայաստանի տարածքում է:

— Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցնող անձը գլուխը պատին է  տալիս։ Ինչ ասում է սուտ է և որևէ բանով նրա խոսքերը հիմնավորված չեն։ Իսկ  թե ինչու են ադրբեջանական զորքերը մինչև հիմա  ՀՀ սուվերեն տարածքում՝ պատասխանս նույնն է, որովհետև  ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնում է դավաճան կապիտուլյանտը։

—23 քաղաքական ուժ և 4 դաշինք են առաջադրվել այս ընտրություններին։ Առհասարակ, որքանո՞վ է հնարավոր, որ սահմանային իրավիճակով պայմանավորված ընտրությունները չեղարկվեն։

—  Սահմանում նման իրավիճակ է, որովհետև քաղաքական ուժերը  համաձայնել  են մասնակցել կապիտուլյանտ կառավարչի  կողմից անցկացվող արտահերթ ընտրություններին։  Քանի դեռ Նիկոլ Փաշինյանը վարչապետ է, պետք է սպասել ամենավատ զարգացումներին։  Սահմանային իրավիճակ և խորհրդարանական ընտրությունների հետ է կապված,  և եթե Փաշինյանը զգա, որ արտահերթ ընտրությունների միջոցով չի կարող  հաղթանակ ապահովել, ապա ինքը հետաձգելու է  այս ընտրական պրոցեսը։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular