ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կապիտուլյանտ իշխանությունը պատրաստ է գնալ ցանկացած զիջման

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Անվտանգության խորհրդի նիստում կապիտուլյանտ իշխանության ղեկավարի՝ միջազգային հանրությանն ու Ադրբեջանին ուղղված առաջարկը ոչ այլ ինչ էր, քան սեփական անկարողության արձանագրում, անվտանգային համակարգի փլուզման փաստում և պետության ու ժողովրդի առջև ստանձնած պատասխանատվությունից հրաժարում:
Պետք է արձանագրել, որ սեփական իշխանությունը փրկելու ճանապարհին կապիտուլյանտ իշխանությունը պատրաստ է գնալ ցանկացած զիջման՝ ենթարկվել ադրբեջանական շանտաժներին և հարկադրանքին:
Արցախի մեծ մասը հանձնած, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի պաշտպանությունը տապալած, մեզ համար առանցքային նշանակություն ունեցող՝ գերիների, ռազմագերիների հարցը հետին պլան մղած իշխանական խունտան պատրաստվում է նոր զիջումների:
Սահմանագծի Սոթք-Խոզնավար հատվածում միջազգային դիտորդների ներգրավման մասին կապիտուլյանտի առաջարկը ոչ միայն իշխանությունների սպառված հնարավորությունների, անզորության և պարտվողական քաղաքականության վկայությունն է, այլև պարունակում է լրացուցիչ վտանգներ՝ այն կարող է Հայաստանը տարածաշրջանային և աշխարհաքաղաքական բախումների նոր ճակատի վերածել:
Արժանապատիվ կեցվածքով միայն կարելի է հասնել խաղաղության, իսկ իշխանությունների վախկոտ ու անարժանապատիվ կեցվածքը մշտապես հանգեցնելու է թշնամու կողմից պարբերաբար նվաստացումների, որի պարագայում պատերազմն անխուսափելի չէ:
Ստեղծված ծանր իրադրության միակ հանգուցալուծումը հրատապ կերպով դավադիր իշխանությունների հեռացումն է:
 
«Պատիվ ունեմ» դաշինք
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular