ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Յուրաքանչյուր երկիր պետք է զբաղվի սեփական սահմանների անվտանգության ապահովմամբ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նշում է, որ Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների դիրքորոշումը միանշանակ է՝ ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան ՀՀ ինքնիշխան տարածքից: Այս թեմայով զրուցել ենք քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովի հետ։

Հարցին, թե ինչպե՞ս է ստացվում, որ ադրբեջանական զորքը դեռ Հայաստանի տարածքում է, քաղաքագետը պատասխանել է․ «Եթե Ռուսաստանը կողմ է կամ դեմ, չպետք է ակնկալել, որ Ռուսաստանը րոպե առաջ պատերազմ է հայտարարելու կամ վերջնագիր է ներկայացնելու Ադրբեջանին: Դիրքորոշումը, որը հայտնել է, ըստ էության ազդանշան է, որը կարևոր է տարածաշրջանի տեսանկյունից, բայց Ռուսաստանն իր ներկայությունը տարածաշրջանում ապահովում է 102-րդ ռազմաբազայով և Արցախում խաղաղապահներով ու լրացուցիչ գործողություններ ակնկալել իրատեսական չէ, քանի որ պարզ է՝ յուրաքանչյուր երկիր նախևառաջ ինքը պետք է զբաղվի սեփական սահմանների անվտանգության ապահովմամբ: Քանի որ հիմա ընթանում է, այսպես կոչված, բանակցություն հայկական տարածքը մաքրելու ադրբեջանական զորքից, Ադրբեջանը աստիճանաբար դիտարկվում է որպես ագրեսոր պետություն, բայց իրական քաղաքականության շրջանակներում մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը Ադրբեջանի նկատմամբ չի կիրառում ո՛չ պատժամիջոցներ, ո՛չ ինչ-որ համագործակցություններ են դադարում Ադրբեջանի հետ: Առայժմ հայտարարություններով փորձում է բարոյական ճնշում գործադրել Ադրբեջանի վրա ու սեփական դիրքորոշումն է արտահայտում խնդրի բովանդակության և հնարավոր լուծման վերաբերյալ»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular