ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիևը, օգտվելով Նիկոլ Փաշինյանի թուլությունից, փորձում է ինչքան հնարավոր է շատ բան կորզել նրանից․ Լևոն Տեր-Պետրոսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Հանրային հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցի ժամանակ, խոսելով վերջին իրադարձությունների մասին՝ կապված ադրբեջանցիների սադրիչ գործողությունների հետ, ասաց․

«Ալիևը համոզված է, որ Նիկոլ Փաշինյանը չի հաղթելու այս ընտրություններում և օգտվելով նրա թուլությունից՝ փորձում է ինչքան հնարավոր է շատ բան կորզել նրանից․ սա է քաղաքական դրդապատճառը։ Մյուսը՝ հոգեբանականը, դա 30 տարվա Ադրբեջանի նվաստացած վիճակն էր պարտվելուց հետո։ Դա ծանր բեռ է։ Դուք զգում եք, մենք նոր ենք պարտվել, 9 ամիս առաջ, արդեն ինչպիսի հոգեբանական վիճակ է տիրում։ Ինչու՞ չենք հասկանում, որ նույնը պիտի լիներ Ադրբեջանում։ 30 տարի, փաստերեն, նրանք պարտված վիճակում հոգեբանական շատ ծանր վիճակի մեջ են ընկել․․․ Հաղթանակից հետո ես չեմ հասկանում, թե ինչու է Ադրբեջանը նման գործողությունների գնում։ Հաղթող կողմը սովորաբար լինում է մեծահոգի բոլոր պատերազմներից հետո։ Հաղթողը չի ատում պարտվածին, պարտվածն է ատում հաղթողին։ Սա չարեց ինքը, սա պիտի աներ Ալիևը»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular