ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում հրդեհ է․ ի՞նչ է ակնարկում Լևոն Տեր-Պետրոսյանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տևական դադարից հետո երեկ վերջապես հարցազրույց տվեց Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Պարզ, մատչելի լեզվով Տեր-Պետրոսյանը բացատրեց Հայաստանում ստեղծված իրավիճակը, խոշոր սպառնալիքը, որ իշխանության պատճառով կախվել է Հայաստանի գլխին։ Այնպիսի վտանգ, որը ստիպել էր իրար հետ լրջագույն տարաձայնություններ ունեցող նախկին նախագահներին՝ նստել մի սեղանի շուրջ և երկրի փրկության միջոցներ մտմտալ։

«Հայաստանում հրդեհ է», - պատկերավոր ասել է Տեր-Պետրոսյանը, նշելով, որ հրդեհի ժամանակ լավաշ ծրագրեր գրելու ժամանակը չէ, պետք է հանգցնել այդ հրդեհը։

Անկախությունից հետո երկրի փլատակները փոքրիշատե վերականգնած, պատերազմում հաղթանակ տարած նախագահը ցավով է արձանագրում, որ այսօր պետական մեքենան ուղղակի ջախջախված է, իսկ կառավարելիությունը զրոյի է հավասար։ Թե՛ պետական համակարգի ջախջախման, թե՛ պատերազմից հետո ստեղծված վիճակի մեղավորը, ըստ Տեր-Պետրոսյանի, գործող իշխանությունն է, որն ավելի է խորացնում իրավիճակը։ Իսկ ելքը մեկն է՝ թոթափել պատրանքներն ու իրատեսական քայլեր անել։

«Պատրանքները պետք է թոթափել՝ ծովից ծով Հայաստան, Քուռ-արաքսյան հանրապետություն և այլն։ Մեծ շնորհք չի պահանջվում, մեծ ուղեղ էլ պետք չէ՝ եթե մարդ գալիս է իշխանության, պետք է նախ իմանա՝ ինչ վիճակում է Հայաստանը, ինչ արտաքին, քաղաքական մարտահրավերներ ունի և փորձի ամենաիրատեսական մեթոդներով փորձել այդ խնդիրները լուծել»,– նշել է առաջին նախագահը՝ հավելելով, թե «պատրանքները տհաս հասարակություններին է հատուկ»։

Ոչ մի հասուն հասարակության մեջ չի կարող նման բան լինել։ Արտաքին հարցերում էլ առաջին նախագահը աչքի է ընկնում սթափությամբ։ Խոսելով ռազմավարական դաշնակից Ռուսաստանի մասին՝ առաջին նախագահը նշել է, թե ինքն էլ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էլ կապեր ունեն Ռուսաստանում, բայց այսօր Հայաստանի պատասխանատուն Փաշինյանն է, Փաշինյանին են ասում:

«Ես վստահ եմ՝ Փաշինյանին Ռուսաստանն ամենայն անկեղծությամբ ասում է այն, ինչ մտադիր է անել այս տարածաշրջանում և ընդհանրապես՝ Հայաստանի և Ղարաբաղի ապագայի վերաբերյալ: Փաշինյանն ուրիշ խնդիր ունի, նա անգամ չի հասկանում, թե ռուսներն իրեն ինչ են ասում»,- նշել է նախագահը՝ պարզ ձևակերպելով ՀՀ խնդիրները ռազմավարական դաշնակցի հետ: Մինչ քաղաքական ուժերի կողմնակիցները սոցցանցերում կամ հրապարակային հարթակներում իրար կոկորդ են կրծում, Տեր-Պետրոսյանը արձանագրում է, որ խնդիր չունի երկրորդ և երրորդ նախագահների հետ շփվելու, զրուցելու, մարդկային հարաբերությունները պահելու, Հայաստանին համատեղ ուժերով օգտակար լինելու հարցում։ Ի տարբերություն այլ քաղաքական ռաջանորդների՝ առաջին նախագահը չի մտահոգվում իր վարկանիշի համար, արձանագրում է ցավոտ խնդիրները, բացատրում դուրս գալու ելքերը։ Այ սա է պետական գործչի և անհոյս պոպուլիստի տարբերությունը։

Արման Առաքելյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular