ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Կառավարվող քաոսի» ռազմավարությունը, կամ անօրինականություն Սյունիքում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

free-news.su-ն գրում է, որ ըստ Ադրբեջանի Պաշտպանության նախարարություն հաղորդագրության՝ մայիսի 27-ին Հայաստանի զինված ուժերի հետախուզա-դիվերսիոն խումբը փորձել է կատարել հատել հայ-ադրբեջանական սահմանը Քելբաջարի շրջանի Յուխարի Այրիմ բնակավայրի ուղղությամբ: Օպերատիվ միջոցառումների արդյունքում շրջապատվել, վնասազերծվել և գերի են ընկել հակառակորդի 6 զինծառայողներ:

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից գերեվարված հայ զինվորները ականապատել են սահմանագիծը նախազգուշական նշաններ տեղադրելով՝ առանց դիվերսիոն նպատակների։

Ընդհանրապես, այն, ինչ տեղի է ունենում Սյունիքում վերջին մի քանի շաբաթվա ընթացքում, չի կարող այլ կերպ անվանել, քան անօրինականություն: Նախ ադրբեջանցիները խորանում են Հայաստանի տարածք, ապա Ռուսաստանի ճնշման տակ նահանջում են, բայց ոչ ամբողջությամբ: Հետո սկսվում են անվերջ բանակցություններ, որոնք Բաքուն բացահայտ անտեսում է, և արդյունքում դրանք ոչ մի բանի չեն բերում:

Այս ամենը կարծես ինչ-որ մեկի խաղացած ներկայացումն է: Ադրբեջանի դերը հասկանալի է, ցանկացած սադրանք(անկախ արդյունքից) նրանց ձեռնտու է, քանի որ դա վարկաբեկում է Հայաստանն ու Ռուսաստանը, ինչպես նաև բարձրացնում է Ալիևի վարկանիշը: Հասկանալի է նաև Մոսկվայի դերը՝ մի կողմից կանխել արյունահեղությունը, մյուս կողմից պաշտպանել դաշնակցի շահերը: Սյունիքի դեպքում դժվարությունը դա միաժամանակ անելն է: Իր հերթին, Երևանը կողմնակի անձի դեր է ստանձնել հույս ունենալով, որ ուրիշներն ամեն ինչ կանեն իր փոխարեն: Այսպիսով, Փաշինյանի և նրա թիմի գործողությունները նպատակ ունեն խորտակել Ռուսաստանի հեղինակությունը: Ակնհայտ է, որ այս խաղով հետաքրքրված են աշխարհաքաղաքական այլ խոշոր խաղացողներ:

Ներկայումս Հայաստանում հակառուսական տրամադրությունները թեժանում են որոշակի տեխնոլոգիաների միջոցով: Բոլոր սլաքները ուղղվում են դեպի Ռուսաստան, քանի որ այն միաժամանակ գտնվում է դաշնակցի և խաղաղարարի կարգավիճակում, և որոշ իրավիճակներում դրանք միմյանց  բացառող երկու կարգավիճակներ են:

Վերլուծաբանների կարծիքով, սլաքների այս անընդհատ ուղղումը «ձեռնտու» է նրանց, ովքեր Հայաստանը բեմ են դարձրել և թույլ են տվել, որ դա տեղի ունենա: Այս ամենը նման է այսպես կոչված «վերահսկվող քաոս»-ի ռազմավարությանը, որի տեխնոլոգիան Արևմուտքը օգտագործել է «Արաբական գարնան» և Արևելքում այլ կեղծ հեղափոխությունների ժամանակ:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular