ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Պահանջում եմ զինվորների արագ վերադարձը». կոնգրեսական Բոբ Մենենդեսը դատապարտել է հայ զինվորների գերեվարումն Ադրբեջանի զինված ուժերի կողմից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը դատապարտել է հայ զինվորների գերեվարումը Ադրբեջանի զինված ուժերի կողմից:

«Միանշանակ դատապարտում եմ վերջերս հայ զինվորների գերեվարումը Ադրբեջանի զինված ուժերի կողմից: Ադրբեջանի ագրեսիան միայն ավելի է բորբոքում լարվածությունը: Ես պահանջում եմ զինվորների արագ վերադարձը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին սենատորը գրառում է կատարել «Թվիթեր»-ում:

Հիշեցնենք, որ մայիսի 27-ի վաղ առավոտյան, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։

ԱՄՆ պետքարտուղարությունը ևս հայտարարություն էր տարածել և նշել, որ ԱՄՆ-ին անհանգստացնում են Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի երկայնքով վերջին զարգացումները, այդ թվում` ադրբեջանական ուժերի կողմից մի քանի հայ զինծառայողների գերեվարումը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular