ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀԱՊԿ-ի ձգձգումը այդքան զարմանալի չի, ինչքան Հայաստանի իշխանությունների անգործությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեկ, վաղ առավոտյան ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։ Նախօրեին էլ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից խոսեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ դիմելու հավանականության մասին։ Այս թեմայով զրուցել ենք իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ։ Հարցին, թե որքանո՞վ է այս իրավիճակը պայմանավորված վարչապետի պաշտոնակատարի երեկվա ելույթով իրավապաշտպանը պատասխանել է․ «Անկեղծ ասած, ես ուղղակի  կերպով նման պատասխան տալ չեմ կարող, բայց  այն բոլոր հայտարարությունները, որը անում է  անօրինական կերպով այդ պաշտոնը զբաղեցնող  անձը, գտնում եմ, որ  սա հերթական մանիպուլյացիան է, հերթական ձգձգումն է, և  դեպի Ադրբեջան շատ խնայողական վերաբերմունք ցուցադրելն է։  Ես չեմ հասկանում, թե ինչու, երբ որ սկզբից 200 ադրբեջանական զինծառայողներ ներխուժել են  հայկական տարածքներ ինչո՞ւ նրանք չեն գերեվարվել և ինչո՞ւ են հասցրել նրան, որ հիմա  գերեվարեն նորից  6 հոգի։ Պարզապես դա արդեն հստակ ձևավորված մի  քաղաքականություն է, որը չի բխում  Հայաստանի ազգային շահերից, այլ բխում է Ադրբեջանի և Թուրքիայի ազգային շահերից։ Այնպես որ այստեղ ես որևէ  այլ բան ասել չեմ կարող»։ 

Հարցին, թե այս պահին Հայաստանն ինչ քայլեր կարող է անել և ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ դիմելու դեպքում  ինչ կարող ենք սպասել ՄԱԿ-ից Լարիսա Ալավերդյանը պատասխանել է․ «Այս դեպքում պետք է ասեմ, որ նախ և առաջ դա շատ ուշացած դիմում կլինի։ Եվ երկրորդը՝  արդյոք այս ձգձգումը  այն գործի համար է, որ  նրանք աշխատել են առանձին-առանձին  լինի դա մշտական թե ժամանակավոր անդամների հետ, միայն այդ ժամանակ հասկանալի կլինի, թե  մեր դիվանագիտական կորպուսը  պետք է ստացած լիներ այնպիսի մի հանձնարարություն և զբաղվեր դրանով, որովհետև  մտածել, որ հարցը մնալու է առանց մեր նախնական աշխատանքի առանց այդ պետությունների և անձանց հետ  և այնտեղ մենք կունենանք հրաշալի որոշում, դա  վերին աստիճանի միամտություն է։  Եվ դրա համար ես դա համարում եմ ուշացած և որոշ չափով անարդյունավետ միջոց»։

Ազգային ժողովում տարբեր պատգամավորներ իրենց դժգոհությունն են հայտնել Սյունիքում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված ՀԱՊԿ-ի արձագանքից կամ դրա բացակայությունից, բայց  այս կապակցությամբ ԱԺ նախագահը հայտարարեց, որ  ինքը չի կարծում, թե ՀՀ դաշնակից երկրները չեն կատարում իրենց պարտականությունները, քանի որ ՀԱՊԿ-ը դեռ ունի ընթացակարգեր, մեխանիզմներ և ՌԴ-ի հետ երկխոսությունը շարունակվում է: Մյուս կողմից, կարծիքներ են հնչում, որ շատ արագ պետք է դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ:  Անդրադառնալով  այն հարցին, թե  ո՞րն է այս հապաղման պատճառը և արդյոք ՀԱՊԿ-ը դեռ մեխանիզմներ ունի գործարկելու իրավապաշտպանը պատասխանել է․ «Նախ և առաջ  ցանկացած մարմնին, այդ թվում նաև ՀԱՊԿ դիմելու համար պահանջվում է  բավականին զգալի ժամանակահատված՝ լինի ՄԱԿ-ը կամ ՀԱՊԿ-ը։  Ես պետք է ասեմ, որ երկուսն էլ ուշացած են։  Այստեղ խնդիրներ կան, որոնք կուտակվել են  նախքան այս դեպքերը։ Այս վերաբերմունքը, այս  արհամարհանքը, որը  արտահայտել է այս իշխանությունը ՀԱՊԿ-ի  նկատմամբ, նախ և առաջ Յուրի Խաչատուրովի  դեմ, որը ոչ միայն եղել է Խաչատուրովի այլ հենց ՀԱՊԿ-ի դեմ։ Եվ հետո, ես կարծում եմ, որ Հայաստանը նախորդ տարիների ընթացքում արդյունավետ համագործակցություն է ունեցել  ՀԱՊԿ-ի հետ։ Մենք  պետք է հստակեցնենք, որ, իհարկե, պետք է ակնկալենք  այդ գործառույթները   անցնելուց հետո ՀԱՊԿ-ը  ի վերջո կպատասխանի։ Ես ծանոթ չեմ դիմումի բուն տեքստին, թե Հայաստանն ինչպես է դիմել ՀԱՊԿ  և ինչ մեջբերում է արել, դա չափազանց կարևոր է։ Բայց այնուամենայնիվ այդ բոլոր գործողությունները ես համարում եմ ձգձգված։  Ես չգիտեմ, թե ինչու և ինչպես են գերեվարվել մեր 6 զինծառայողները, դա արդյոք նրա համար չի, որ ՀՀ իշխանությունները այդպես էլ չեն ձեռնարկում  համապատասխան միջոցառումներ և միջոցներ, որ մեր սահմանը պաշտպանված լինի։  Այդտեղ, որտեղ գերեվարվել են ինչ է տեղի ունեցել հրաձգությո՞ն, մեր սահմանապահներն են կանգնա՞ծ եղել, ըստ էության, ո՛չ։  Ուղղակի նրանք երբ ուզում մտնում և դուրս են գալիս, անում են այն, ինչ ուզում են, երբ ուզում են և ինչպես ուզում են։ Եվ դրա համար ՀԱՊԿ-ի ձգձգումը այդքան զարմանալի չի, ինչքան Հայաստանի իշխանությունների անգործությունը»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular