ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի մեծ սխալը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԳ նախարար Արա Այվազյանի հրաժարականի դիմում գրելու մասին լուրը, որը ազդարարեց խոսնակ Աննա Նաղդալյանը, վստահաբար անսպասելի լուրերի շարքից չէին ։ Մամուլում արդեն կային հրապարակումներ այն մասին, որ ԱԳ նախարարը պատրաստվում է հրաժարական տալ եւ նրան համոզել են նման քայլի չգնալ, գոնե ներկայիս բախտորոշ կամ ծանր փուլում։ Ուստիեւ հրաժարականի դիմումն ու այդ մասին լուրի հանրայնացումը կարելի է համարել կանխատեսելի։ Այլ է հարցը, թե ինչու դա տեղի ունեցավ հիմա՝ Նիկոլ Փաշինյանի՝ Ադրբեջանին եւ միջազգային հանրությանը՝ հայ-ադրբեջանական սահմանին դիտորդներ տեղակայելու մասին առաջարկից հետո։

Դատելով ընդհանուր մթնոլորտից, կարելի է կատարել հետեւյալ եզրակացությունները

• Փաշինյանի կառավարության ներսում կան սուր հակասություններ առանցքային կարեւորության հարցերի հետ կապված․ դա վերաբերում է նաեւ սահմանային իրավիճակի կարգավորմանը, Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում հնարավոր տեղաշարժերին

• Կա ինչ որ բան, որն էլ պատճառ է այդ հակասության եւ այդ ինչ որ բանն արդեն այնքան դոմինանտ է եւ անխուսափելի, որ միակ ելքը Արա Այվազյանի համար հրաժարական ներկայացնելն է, քանի որ այն չեզոքացնելու ճանապարհ, որպես այդպիսին, պարզապես չկա։

Անկախ այն հանգամանքից, թե այդ ինչ որ բանն ինչ է, այն, որ կառավարության կենտրոնական ապարատի եւ վարչապետի եւ արտաքին քաղաքական գերատեսչության եւ դիվանագիտական համայնքի միջեւ կան խնդիրներ, դա արդեն վատ է։ Որեւէ երկրի համար դա աղետալի է, քանի որ դիվանագիտական համայնքը պետության կենսունանկությունն ապահովող կարեւորագույն հենասուներից է։ Այդ հակասությունները կարող են պայմանավորված լինել այն բանով, որ Փաշինյանը փորձում է մինչեւ ընտրություններ կյանքի կոչել ինչ որ բան, որը դիվանագետները համարում են սխալ եւ դիմադրում են։

Ի դեպ, հրաժարականների շքերթն էլ պասիվ դիմադրության ձեւ է։ Հակասությունները կարող են լինել նաեւ աշխարհաքաղաքական բովանդակությամբ։ Ամեն պարագայում, Փաշինյանին դիվանագետներ պետք են, եւ դիվանագիտական համայնքի հետ գժտությունը կարող է գործող կաբինետին կանգնեցնել կոլապսի առաջ։

politik.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular