ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանի` օտարերկրյա դիտորդներ տեղակայելու առաջարկը միանշանակ չի ընդունվել անգամ իր իսկ կառավարությունում. Коммерсантъ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսական Коммерсантъ պարբերականն անդրադարձել է սահմանին տիրող իրադրությանն ու Հայաստանի ներքաղաքական զարգացումներին:

«Գործընթացի շուրջ իրավիճակը սրելու փորձերը բխում են Հայաստանի ներքաղաքական գործընթացների լարվածությունից և անկայունությունից։ Այն, որ ամեն ինչ տեղի է ունեցել նախընտրական շրջանում, հաստատում է դա»,- գրում է պարբերականը

Համակրանքը Փարիզի նկատմամբ, որն ավելի վաղ խոսում էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայ-ադրբեջանական սահմանի հարցը բարձրացնելու հնարավորության մասին, իսկապես աճում է եւ գրեթե հավասարվել Ռուսաստանի հանդեպ համակրանքին:  Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունը օտարերկրյա դիտորդներ տեղակայելու վերաբերյալ միանշանակ չի ընդունվել անգամ իր կառավարության ներսում:

Թե ինչ փոխզիջման կարող են գալ կողմերը, որոնք կրկին հայտնվել են մարտական բախման եզրին, առայժմ դժվար է ասել։

«Նույնիսկ Հայաստանի ղեկավարության ոչ բոլոր ներկայացուցիչներն են վստահ Նիկոլ Փաշինյանի ճշմարտացիության մեջ: Ծրագրի հրապարակումից մի քանի ժամ անց հայտարարվել է, որ հրաժարական է ներկայացրել Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը, որն այս պաշտոնը զբաղեցնում էր 2020 թվականի նոյեմբերից: Коммерсантъ-ի տեղեկացված զրուցակիցը Հայաստանի պետական կառույցներում դա կապել է Նիկոլ Փաշինյանի վերջին գործողությունների հետ: Իսկ քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը, քննարկելով կամավոր պաշտոնանկության հնարավոր պատճառները, նշել է. «Փաշինյանը քավության նոխազ է սարքում նախարարներին. նա նրանց գործողության ազատություն չի տալիս, բայց ձախողման դեպքում ամբողջ մեղքը բարդում է նրանց վրա»:

Այսպես թե այնպես, դե ֆակտո ստեղծված ճգնաժամը կարգավորելու են, ըստ ամենայնի, Մոսկվայում։ Հենց այնտեղ էր հինգշաբթի օրը գտնվում ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը։ Մինչդեռ ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հեռախոսազրույց է ունեցել Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ։ «Ռուսական կողմից հաստատվել է բոլոր ծագող խնդիրները բանակցությունների ընթացքում խաղաղ ճանապարհով լուծելու կողմերի կոչը։ Ռուսաստանը պատրաստ է հետագայում ևս հնարավոր աջակցություն ցուցաբերել այդ գործընթացին»,— ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության տեքստում, - գրում է պարբերականը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular