ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այնքան աշխատատեղ պիտի ստեղծվի, որ էստի համեցեք անելով, մարդկանց փնտրենք՝ գան աշխատանքի. Ռոբերտ Քոչարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մեր կոնցեպտը լինելու է աշխատող պետությունը։ Այս մասին այսօր՝ մայիսի 28-ին, վանաձորցիների եւ «Հայաստան» դաշինքի ակտիվի հետ հանդիպմանն ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը։

«Եթե մարդը չի աշխատում երկար  տարիներ, գործազուրկ է, տանն է, հատկապես տղամարդու համար, նաեւ ընտանիքի ինստիտուտն է դեգրադանում, որովհետեւ տղամարդը վերջը տուն պահողն է, ինքը մի տեղ պետք է աշխատի, գումար վաստակի, իր նկատմամբ հարգանքը, որն ընտանիքի հենասյունն է, քայքայվում է։ Նայում եմ գործազրկության այսօրվա մակարդակին որպես մի չարիք, որը քայքայում է մեր ինքնությունը, մեր ընտանիքի ինստիտուտը, որի վրա հենված է պետությունը։ Հայրս այդպիսին էր, ես այդպես եմ սովորել, որ  առավոտյան տղամարդը պետք է գնա աշխատանքի, երեկոյան գա։ Այնքան աշխատատեղ պետք է ստեղծվի, որ մենք ուղղակի էստի համեցեք անելով, մարդկանց փնտրենք՝ գան աշխատանքի»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը։

Նա նշել է, որ Հայաստանն ունեցել է այդպիսի տարիներ. «2005-2007 թվականները միակ տարիներն էին Հայաստանի անկախությունը ձեռբերելուց հետո, երբ մենք ունեցել ենք դրական միգրացիոն սարդը. ավելի շատ մարդիկ գալիս էին հետ Հայաստան, քան գնում էին Հայաստանից։ Հիմա այդ ամենը պետք է կրկնենք»։

Քաղաքացիներից մեկն անդրադարձել է զոհված զինծառայողների, հաշմանդամություն ձեռք բերած ընտանիքների սոցիալական վիճակին։  Քաղաքացու այն դիտարկմանը, որ պետությունը պետք է մտածի այդ ընտանիքների մասին, երկրորդ նախագահն արձագանքել է.

«Մեր ծրագրում մենք առաջարկ ենք ունենալու։ Պետք է լինի մի պետական մարմին, որի սուրբ պարտականությունը պետք է լինի այդ ընտանիքներով զբաղվելը։ Ոչ թե հիմնական բեռը դնել տարբեր բարեգործական կազմակերպությունների վրա, մեր մոտ վատ են սովորել։ Լավ է, եթե կա բարեգործական միջամտություն, բայց այդ աշխատանքի ողնաշարը պետք է կատարի պետությունը։ Ի վերջո պետությունն այդ մարդկանց մոբիլիզացրել ու ուղարկել է պատերազմ, պետությունն ուղղակի պատասխանատվություն է կրում, թե այդ մարդիկ ոնց են ապրում, ինչ վիճակում են»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular