ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առեղծվածային դեպք Ջերմուկ քաղաքում. կանչով ժամանած բժիշկներին հիվանդը հայտնել է, որ ինքը ալերգիկ է, խնդրել է ներարկում չանեն, սակայն բժիշկների ներարկումից հետո հիվանդը մահացել է

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության պետ Վարդան Ավագյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում ներգրավված հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմինե Գևորգյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 130 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է Ջերմուկ քաղաքի Ձախափնյա թաղամասի 18 շենքի 20 բնակարանի բնակիչ, 65-ամյա Գրիգոր Գրիգորյանի մահվան փաստով։ Նոյեմբերի 3-ին «Ջերմուկ» բժշկական կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գ. Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացել է և անհրաժեշտ է շտապօգնության բժիշկների օգնությունը։

Նշված հասցե են ժամանում շտապօգնության բժիշկներ Արտակ Գևորգյանն ու Նվարդ Հակոբյանը, ովքեր օգնություն են ցուցաբերել Գ. Գրիգորյանին և, ըստ նախնական տեղեկությունների, իրենց մասնագիտական պարտականությունները կատարել են անփույթ և անբարեխիղճ. հաշվի չեն առել անգամ այն հանգամանքը, որ Գ. Գրիգորյանը նրանց հայտնել է, որ ինքը ալերգիկ է և խնդրել է, որպեսզի իրենց չներարկեն։ Սակայն բժիկները հաշվի չեն առել այդ հանգամանքը և կատարել են մի շարք ներարկումներ, ինչի արդյունքում էլ Գ. Գրիգորյանը կորցրել է գիտակցությունը և մահացել։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ բժիշկներ Ա. Գևորգյանն ու Ն. Հակոբյանը ստորագրությամբ բաց են թողնվել։ ՀԿԳ ավագ քննիչ Ա. Գևորգյանի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular