ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Յոթ ամիս է անցել պատերազմից, բայց երբ լարված իրավիճակ է, մենք համապատասխան պատասխան ենք տալիս. Ալեն Սիմոնյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Յոթ ամիս է անցել պատերազմից, բայց երբ լարված իրավիճակ է, մենք համապատասխան պատասխան ենք տալիս և մենք այդ պատասխանը շարունակելու ենք տալ: Այս մասին Հանրային հեռուստաընկերության հեռուստաեթերում ասել է ԱԺ փոխխոսնակի պաշտոնակատար Ալեն Սիմոնյանն` անդրադառնալով երկրում առկա ներքաղաքական իրավիճակին:

«Ընդդիմության ներկայացուցիչները, որոնք ընդամենը 15-20 օր առաջ գոռում էին ազգ-բանակ-հաղթանակ, այսօր բանակին յուրաքանչյուր իրավիճակում իրենց քաղաքական նպատակահարմարություններից ելնելով հարվածում են: Օնիկ Գասպարյանո՞վ էր պայմանավորված ազգ-բանակը»,-ասաց Սիմոնյանը:

Նա նշեց, որ առնվազն այս փուլում մենք ներքին թշնամիներ չպետք է փնտրենք, դա պետականության կարևորագույն հարցն է:

«Կան աշխարհաքաղաքական շահեր, թեպետ չկա այդպիսի բան, բայց կարևոր չեն անձնական հարաբերությունները, անկախ նրանից, թե 2020 թվականին Հայաստանի Հանրապետության ղեկավարը կլիներ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, թե Նիկոլ Փաշինյանը այս իրավիճակը լինելու էր, ուղղակի այստեղ իրավիճակի տարբերությունը այն է, որ ի տարբերություն մնացածի` Նիկոլ Փաշինյանը ընտրված է և ներկայացնում է իր ժողովրդին»,- ասաց նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular