ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հրապարակ». Չի բացառվում՝ որոշ հայտեր մերժվեն

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքական ուժերը՝ կուսակցություններ, դաշինքներ, դեռ իրենց ցուցակներն ամբողջ կազմով չեն ներկայացրել։ ԿԸՀ-ն հրապարակել է միայն մասնակցելու հայտ ներկայացրած կուսակցությունների եւ դաշինքների անունները՝ 27 ուժ։ ԿԸ հանձնաժողովը նրանց մասնակցությունը դեռ պետք է հաստատի, այսինքն՝ դեռ պետք է գրանցվեն այդ ուժերը, որ իրավունք ունենան մասնակցելու ընտրություններին։ Գրանցման վերջնաժամկետը մայիսի 31-ն է, մինչեւ ժամը 18։00-ն։ Երեկ ամբողջ օրը ԿԸՀ-ում այդ գործով էին զբաղված՝ ցուցակներն էին նայում, փաստաթղթերն ուսումնասիրում։ Տիգրան Մուկուչյանը մեզ ասաց՝ դեռ ստուգում ենք ցուցակները, ներկայացված փաստաթղթերը, թե որքանով են համապատասխանում ԿԸՀ-ի առաջադրած պահանջներին։ Այսինքն՝ չի բացառվում, որ ներկայացված 27 ուժերից որոշների գրանցումը մերժվի, եթե պահանջներին չբավարարեն։ 

Օրինակ՝ «Զարթոնք» կուսակցությունից Վահագն Չախալյանի գրանցումը՝ որպես թեկնածուի, արդեն իսկ մերժվել է՝ 4 տարվա բնակության ցենզի բացակայության հիմնավորմամբ։ Գրանցման պահանջներից մեկն այն է, որ ցուցակում պետք է լինի առնվազն 80 թեկնածու։ Մուկուչյանն ասաց՝ ցուցակներ կան, որոնցում ընդամենը 81 թեկնածու կա, ու եթե նրանցից 2-ն ինչ-որ պատճառով դուրս մնա ցուցակից, ապա այդ ուժի գրանցումը կմերժվի։ Ի դեպ, քաղաքական ուժերից շատերը դեռ չեն հրապարակել իրենց ցուցակներն ամբողջությամբ։ Որոշներն առաջին եռյակն են հրապարակել կա՛մ մինչեւ 10, կա՛մ՝ 30 համարը։ ԿԸՀ-ից ասացին՝ ցուցակները պաշտոնապես կհրապարակեն վերջնական գրանցումից հետո, այսինքն՝ հունիսի 1-ին։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular