ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ է Արա Աբրահամյանը անակնկալ Մոսկվա մեկնել. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրեր առաջ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը մեկնել էր սահմանային տարածքներ՝ սատարելու սահման պահող տղաներին, ինչպես նաև տեղում ծանոթանալու առկա վիճակին:

«Փաստ» թերթը տեղեկություններ է ստացել, որ դրանից հետո Աբրահամյանը անակնկալ նորից մեկնել է Մոսկվա: Մեր աղբյուրները փոխանցում են, որ Աբրահամյանը ՌԴ մայրաքաղաքում փորձելու է օգտագործել իր կապերը և սեփական լուման բերել մեր սահմաններին ստեղծված վիճակի առումով: Մեր աղբյուրի փոխանցմամբ, նա մերձավոր շրջապատի հետ զրույցներում ասել է, թե ներկայիս իշխանությունները վաղուց են ապացուցել, որ ոչնչի ունակ չեն, ուստի «հնարավոր չէ անպաշտպան մնացած պետությունը նրանց հույսին թողնել»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular