ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքական լիրայի փոխարժեքը նորացրել է դոլարի նկատմամբ ռեկորդային նվազագույնը

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Թուրքական արժույթի փոխարժեքը մայիսի 28-ին իջել է միջեւ մեկ դոլարի դիմաց 8,59 լիրա՝ անցնելով նախորդ ռեկորդային նվազագույնից (8,49), որն արձանագրվել էր անցյալ տարա նոյեմբերի 3-ին: Այդ մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։

Գործակալությունը թուրքական արժույթի անկումը կապում է այն անհանգստությունների հետ, թե Թուրքիայի դրամա-վարկային քաղաքականությունը չափազանց ազատ կմնա արագացող գնաճի զսպման համար:

Երկրի Կենտրոնական բանկն ավելի վաղ հարկադրույքը պահպանել է առանց փոփոխությունների 19 տոկոսի մակարդակում եւ հայտարարել է, որ գների աճի տեմպերը հասել են իրենց առավելակետին:

Այնուամենայնիվ վերջին երեք ամսում արժույթն ավելի քան 13 տոկոսով թուլացել է:

Դա ամենամեծ ցուցանիշն է զարգացող շուկաների թվում:

Անցյալ աշնանը Թուրքիայի ազգային արժույթի թուլացումն, ըստ Bloomberg-ի վարկածի, տեղի է ունեցել այն պատճառով, որ Թուրքիան ներքաշվել էր Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հակամարտության մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular