ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոսկվայի և Մինսկի մերձեցումը սպառնում է Ուկրաինայի ազգային անվտանգությանը. Ուկրաինայի ԱԳ նախարար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան 1+1 հեռուստաալիքի եթերում հայտնել է, որ Ռուսաստանի և Բելառուսի մերձեցումը սպառնում է Ուկրաինայի ազգային անվտանգությանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

«Բելառուսի հետագա մերձեցումը Ռուսաստանի հետ սպառնալիքի սիմետրիկ աճ է, որով Ռուսաստանն օգտագործում է Բելառուսը՝ մեր պետության դեմ ագրեսիա կառուցելու համար», - ասել է Կուլեբան և հավելել, որ իր որոշումները կայացնելիս պաշտոնական Կիևը պետք է հաշվի առնի այդ սպառնալիքը։

Հայտնի է, որ Մինսկում Ryanair ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռի հարկադիր վայրէջքից հետո Ուկրաինան տեղական ավիաընկերություններին արգելել է թռչել Բելառուսի օդային տարածքով։ Բելառուսի դեսպանատունը բողոքի նոտա է հղել Ուկրաինայի արտգործնախարարությանը և Կիևի որոշումը համարել «քաղաքական, անհեթեթ և անհիմն»: Ուկրաինայի էներգետիկայի նախարարության նախաձեռնությամբ Էներգետիկ շուկաների կարգավորման ազգային հանձնաժողովը (NEURC) որոշում է կայացրել դադարեցնել Բելառուսից և Ռուսաստանից էլեկտրաէներգիայի ներկրումը:

Պաշտոնական Միսնկը, իր հերթին, անհատական լիցենզավորման ռեժիմ է սահմանել մի շարք ուկրաինական ապրանքների համար:

Դոնբասում տիրող իրավիճակի պատճառով Մոսկվայի և Կիևի միջև հարաբերությունները լրջորեն վատթարացել են: Ուկրաինայի իշխանությունները և Արևմուտքը նախկինում բազմիցս մեղադրել են Ռուսաստանին՝ Ուկրաինայի ներքին գործերին միջամտելու համար: 2015 թվականի հունվարին Գերագույն ռադան ընդունել է հայտարարություն, որում Ռուսաստանն անվանում է «ագրեսոր երկիր»: Ի պատասխան Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ ինքը ներքին ուկրաինական հակամարտության կողմ չէ, և շահագրգռված է, որ Կիևը դուրս գա քաղաքական և տնտեսական ճգնաժամից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular