ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային ժառանգության» շրջանակներում չորս երկրների ցուցահանդեսներ կանցկացվեն Չեխիայում

ՄՇԱԿՈՒՅԹ

ruski.radio.cz-ն գրում է, որ այս տարի  ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգությունը չորս ընտրված երկրներից կներկայացվեն Չեխիայի ցուցահանդեսներում և այլ միջոցառումներում: Այցելուները կկարողանան ծանոթանալ Հայաստանի, Բելառուսի, Չեռնոգորիայի և Ավստրիայի տեսարժան վայրերին: ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային ժառանգություն 2021» ենթածրագիրը հանդիսանում է սլավոնական մշակույթի օրերի շարունակությունը, որը տեղի է ունեցել մինչ այդ յոթ տարվա ընթացքում: Ծրագրի բացման արարողությունը տեղի կունենա շաբաթ օրը, մայիսի 29-ին, Հին Քաղաքի Սուրբ Հոգու եկեղեցում, որը գտնվում է Մորավա գետի աջ ափին, Ուգերսկե Գրադիշեի անմիջական հարևանությամբ: Այս մասին նախագծի հեղինակ Իրժի Կրալիկը տեղեկացրել է JTK լրատվական գործակալությանը:

Այս չորս երկրների մշակութային ժառանգությունը կազմակերպիչները կներկայացնեն շրջիկ պանելային ցուցադրության տեսքով: Նրանք նաև պատրաստում են հայտնի անհատականություններին նվիրված ցուցահանդեսային նախագծեր և միջոցառումներ, որոնք նախաձեռնվել են Չեխիայի մարզերի հետ Հայաստանի, Բելառուսի, Չեռնոգորիայի և Ավստրիայի միջև մշակութային և սոցիալական համագործակցության հիման վրա: Ծրագիրը ներառում է դասախոսություններ, համերգներ, էքսկուրսավարների ուղեկցությամբ շրջայցեր, ինչպես նաև համապատասխան ազգային փոքրամասնությունների մշակույթի ցուցադրության շնորհանդեսներ:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular