ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սկանդալ սամբոյի Եվրոպայի առաջնությունում․ Ադրբեջանի հավաքականը հեռացվել է մրցաշարից

ՍՊՈՐՏ

Ադրբեջանի հավաքականին արգելել են մասնակցել սամբոյի Եվրոպայի առաջնությանը ոչ մարզական վարքի համար, իսկ արդյունքները չեղարկել են: Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։

Լիմասոլում (Կիպրոս) ընթացող մրցաշարում Ադրբեջանի ներկայացուցիչ Էմիլ Հասանովը (մինչև 71 կգ քաշային կարգ) եզրափակիչում չի համաձայնել մրցավարների հետ, որոնք հաղթանակը շնորհել են Մահոմեդ Հաջիևին (նա ելույթ էր ունենում Ռուսաստանի կազմում):

Ի նշան բողոքի Հասանովը հրաժարվել է լքել գորգը։ Նրան աջակցել են Ադրբեջանի հավաքականի պատվիրակության մյուս անդամները։

Կազմակերպիչները ստիպված են եղել 40 րոպեով դադարեցնել մրցաշարը։ Իսկ մրցավարները չեն փոխել իրենց որոշումն ու ոսկե մեդալը բաժին է հասել ռուս մարզիկին։

Թիմի հետագա ճակատագիրը կորոշեն Եվրոպայի ֆեդերացիան և սամբոյի միջազգային ֆեդերացիան։

Ադրբեջանի սամբոյի ֆեդերացիան մտադիր է վիճարկել այդ որոշումը։ Մասնավորապես՝ ֆեդերացիան բողոք կներկայացնի սամբոյի միջազգային ֆեդերացիա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular