ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մի քանի միլիոն դոլարի զինամթերքը տեղում ոչնչացել է. Նիկոլ Փաշինյանը խելագարվելու դրվագ պատմեց պատերազմից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր Շենգավիթում իր աջակիցների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2016 թվականի պատերազմի ժամանակ մեր զենք-զինամթերքը սպառվել է, կամ սպառվելու եզրին է եղել՝ նշելով, որ 44 օր պատերազմի ժամանակ որևէ մեկը չի ասել, որ զենքը պրծավ:

Նշենք, որ ԱԺ-ում ապրիլյան պատերազմի հարցով ստեղծված հանձնաժողովում կարծես թե երբեք նման հայտարարություն չի եղել, որ մեր զենքը սպառվելու եզրին է եղել:

Փաշինյանի խոսքերից հետո հանդիպման մասնակիցներից մեկն ասաց, որ Արցախում եղել է նման բան, որ զենքի պակաս լինի: Երիտասարդն ասաց, որ պատերազմի ժամանակ, երբ դրվագներից մեկում թշնամուն բարեհաջող ելման դիրքեր են շպրտել, հակատանկային միջոցները սպառվել են, խնդրել են, որ հրամանատարական կազմը զինամթերք տա, սակայն մերժել են: Նա նշեց, որ ծնունդով արցախցի բարձրաստիճան սպային խնդրել են, համոզել, որ զինամթերք մատակարարեն:

Փաշինյանը նշեց, որ պետք չէ տարանջատում անել: Նա նաև մի դրվագ պատմեց՝ նշելով, որ դա խելագարվելու բան է:

Փաշինյանի խոսքերով, երբ պատերազմ է սկսվում, առաջին գործողությունը լինում է պահեստները դատարկելն ու զինվորներին զորամասերից հանելը, քանի որ ենթադրվոմ է՝ հակառակորդը գիտի դրանց տեղերը. «Պատերազմում եղել է մի դրվագ, որը հավանական է կապ ունի ձեր նշած միջադեպի հետ: Մենք ունենում ենք բավականին մեծ քանակությամբ հակատանկային միջոցներ, դրանք ուղարկել ենք Իքս ուղղությամբ, այն հայտնվում է զորամասերից մեկի պահեստում, որը մի ժամ հետո ռմբահարվում է, զինամթերքը ոչնչացնում է:

Տանեին մի ծառի տակ դասավորեին, ավելի տրամաբանական կլիներ: Ընդ որում, դա 25 տարվա զորամաս է եղել: Տարել, դրել են այդ պահեստի մեջ, մի ժամ հետո անօդաչուներով հարձակվում են ու մի քանի միլիոն դոլարի զինամթերքը տեղում ոչնչանում է: Ինչ մտածես, անգրատիտությո՞ւն է, կարող է լինել, բայց շատ դաժան անգրագիտություն է»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular